Լրահոս

29.03.2011 18:02


Սիրիայի նախագահը ընդունել է կառավարության հրաժարականը

Սիրիայի նախագահ Բաշար Ասադը ընդունել է երկրի նախարարների կաբինետի հրաժարականը։ Այս մասին հաղորդում է սիրիական հեռուստաընկերությունը։

Ավելի վաղ հաղորդվել էր, որ մոտ օրերս Սիրիայի կառավարությունը կհայտնի իր հրաժարարկանի մասին։ (http://7or.am/archives/45968)

Հիշեցնենք, որ 10 օրվա ընթացքում Դերաա քաղաքում անցկացվող բողոքի ցույցերի հետևանքով ամենաքիչը 61 մարդ է մահացել։  Ցուցարարները պահանջում էին Ասադի հրաժարականը և բարեփոխումներ։

Այս խորագրի վերջին նյութերը