Պեկինի շուկաներից մեկում կորոնավիրուսի նոր օջախ է հայտնաբերվել․ հայտարարվել է ռազմական դրություն
Պեկինի հարավային Ֆենթայ շրջանում ռազմական դրություն են հայտարարել նրանից հետո, երբ այնտեղի մեծածախ առևտրի շուկայում կորոնավիրուսի նոր վարակակիրներ են հայտնաբերել, հայտնում է «ՌԻԱ Նովոստի» գործակալությունը՝ հղում տալով տարածաշրջանի կուսակցական հանձնաժողովի առաջնորդ Չու Ցզյունվեյի հայտարարությանը։
«Ֆենթայ շրջանում ռազմական դրություն է հայտարարվել, ստեղծվել է օպերատիվ շտաբ»,-հայտարարել է նա և հավելել, որ անհրաժեշտ է ուժեղացնել վերհսկողությունը, կարգավորել վարակի կանխարգելման և հիվանդների բուժման ընթացքը։
«Շուկայի մոտակայքում գտնվող արդեն վերաբացված 3 տարրական դպրոցի և մանկապարտեզի աշխատանքը պետք է նորից կասեցնել, իսկ ուսումնական գործընթացին դեռևս չվերադարձած հիմնարկությունները պետք է հետաձգեն դասերի վերսկսումը»,-հայտարարել է Ցզյունվեյը։
Այլ աղբյուրների տեղեկություններով՝ շուկայում արդեն մոտ 50 նոր վարակակիր է հայտնաբերվել։
Հայտնի է, որ Ֆենթայ շրջանում գտնվող խոշորագույն «Սինֆադի» շուկան ժամանակավորապես փակվել է նրանից հետո, երբ ներկրված սաղմոնների կտրտման տախտակի վրա համաճարակաբանական հետազոտության արդյունքում կորոնավիրուս է հայտնաբերվել։
Շուկայի տնօրինությունը մոտ 10 000 աշխատակցի և վաճառողի զանգվածային թեստավորում իրականացնելու որոշում է կայացրել։
Ուրբաթ երկրի իշխանությունները մսամթերքի հետազոտության կենտրոնում աշխատող և Ֆենթայ շրջանում բնակվող երկու տղամարդու մոտ կորոնավիրուս են հայտնաբերել։ Վերջին երկու շաբաթում նրանցից մեկը Զինդաո քաղաք է մեկնել, երկրորդը Պեկինից դուրս չի եկել։ Նրանց մոտ կորոնավիրուսի դրական պատասխանից հետո իշխանությունները որոշել են համաճարակաբանական հետազոտություն իրականացնել, այդ պատճառով էլ ստուգել են շուկան։

Աղբյուրը՝ tert.am