Վնասազերծում «Կոնվերս բանկի» Նոր Նորքի մասնաճյուղում
Մարտի 29-ին, ժամը 12.10-ին, ոստիկանության Նոր Նորքի բաժին ահազանգ է ստացվել, որ Գայի պողոտայի 10/12 հասցեում գտնվող «Կոնվերս բանկի» Նոր Նորք մասնաճյուղում հրազենից վիրավորված մարդ կա: Դեպքի վայր մեկնած օպերատիվ-քննչական խումբը պարզել է, որ ոստիկանության Նոր Նորքի բաժնին կից պահպանության բաժնի պետ, ոստիկանության կապիտան Արթուր Հակոբյանն է: Ժամը 12.00-ի սահմաններում գլխարկով դեմքը ծածկած վիճակում մուտք է գործել նշված բանկի վարչական տարածք և «Մակարով» տեսակի ատրճանակի գործադրմամբ ավազակային հարձակում կատարել բանկի աշխատակիցների նկատմամբ` հափշտակելով 37800 ՌԴ ռուբլի, 1 միլիոն 724 հազար դրամ, 385 եվրո, 6695 դոլար: Հանցագործությունը կանխվել է նշված բանկում ծառայություն կատարող ոստիկանության աշխատակցի մասնագիտական բարձր պատրաստվածության և բարդ իրավիճակում արագ կողմնորոշվելու շնորհիվ չնայած զենքի սպառնալիքին նա գործադրել է իրեն ամրակցված «Մակարով» տեսակի ատրճանակը, ինչի հետևանքով Արթուր Հակոբյանը որովայնի և ազդրի շրջանում ստացել է հրազենային վնասվածքներ, վնասազերծվել ու տեղափոխվել է «Սուրբ Գրիգոր Լուսավորիչ» բժշկական կենտրոն:Դեպքի վայրում հայտնաբերվել և առգրավվել է 9 մմ տրամաչափի կրակված 4 պարկուճ, նշված գումարն ամբողջությամբ` 1 փաթեթով:Արթուր Հակոբյանի մոտից առգրավվել է «Մակարով» տեսակի ատրճանակ` 1 պահունակով` 8 փամփուշտով:Հանգամանքները պարզվում են:Քննությունը վարում է հատուկ քննչական ծառայությունը: