Լրահոս

29.03.2011 17:30


Ավարտվել է ներմուծված մարդատար տրանսպորտային միջոցների մաքսազերծելուն աջակցելու նպատակով արտոնյալ վարկերի տրամադրումը

Մարտի 25-ին ավարտվել է ներմուծված մարդատար տրանսպորտային միջոցների մաքսային ձևակերպումներին աջակցելու նպատակով ՀՀ քաղաքացիներին բյուջետային արտոնյալ վարկերի տրամադրման գործընթացը:

Ծրագրի շրջանակում թվով 1516 քաղաքացիների տրամադրվել են բյուջետային վարկեր: ՀՀ ֆինանսների նախարարության կողմից վարկային պայմանագրեր են կնքվել Երևան քաղաքի 150 բնակիչների հետ: Մարզերից ստացված տվյալներով`606 վարկ է տրամադրվել Լոռիում, 375-ը` Տավուշի, 304-ը` Շիրակի մարզերում: Համապատասխանաբար 30, 28 և 23 վարկեր են տրամադրվել Արագածոտնի, Արմավիրի և Կոտայքի մարզերի բնակիչներին:

Ծրագրի իրականացման համար ՀՀ պետական բյուջեից նախատեսված 1 մլրդ դրամից  հատկացվել է շուրջ 935 մլն դրամ: Քաղաքացիներին վարկերը տրամադրվել են անտոկոս, վեցամսյա վերադարձման ժամկետով:

ՀՀ ֆինանսների նախարարության տեղեկատվության և հասարակայնության հետ կապերի բաժին

Այս խորագրի վերջին նյութերը