Աշխարհ

12.06.2020 16:46


Ուկրաինայի նախագահի կինը վարակվել է կորոնավիրուսով

Ուկրաինայի նախագահի կինը վարակվել է կորոնավիրուսով

Ուկրաինայի նախագահ Վլադիմիր Զելենսկիի կինը՝ Ելենա Զելենսկայան, վարակվել է կորոնավիրուսով, հաղորդում է նախագահի մամուլի ծառայությունը:

Այժմ նա ամբուլատոր բուժում է ստանում, մեկուսացված է ընտանիքից: Զելենսկին և նրա երեխաները ևս թեստ են հանձնել, և արդյունքները բացասական են եղել:

Նշվում է, որ աշխատանքային հանդիպումների ժամանակ և առհասարակ առաջին տիկինը մշտապես հետևել է կարանտինի կանոններին: Թե երբ և ինչպես է տեղի ունեցել վարակումը, դեռ հայտնի չէ:

Նշենք, որ վերջերս Զելենսկին հայտարարել է, որ կցանկանար վարակվել կորոնավիրուսով և մարդկանց ցույց տալ, որ դա սարսափելի է:

Աղբյուրը՝ news.am

Այս խորագրի վերջին նյութերը