Աշխարհ

12.06.2020 19:48


Twitter-ը Թուրքիայում ավելի քան 7000 կեղծ օգտահաշիվ է արգելափակել

Twitter-ը Թուրքիայում ավելի քան 7000 կեղծ օգտահաշիվ է արգելափակել

Twitter սոցիալական ցանցը 7․340 կեղծ և առգրավված օգտահաշիվ է փակել, որոնք զբաղվել են Թուրքիայում իշխող «Արդարություն և զարգացում» կուսակցության (ԱԶԿ-AKP) քարոզչությամբ։

«Այս տարվա սկզբին օգտահաշիվներ ենք հայտնաբերել, որոնք համակարգված կերպով զբաղվել են Թուրքիայի օգտատերերի թիրախավորմամբ և կեղծ գործունեությամբ։ Բացի այդ, այս օգտահաշիվներով ուժեղ աջակցություն է ցուցաբերվել նաև (Թուրքիայի) նախագահ Էրդողանին»,-նշված է Twitter-ի տարածած հայտարարությունում։

Նշվում է, որ տեխնիկական վերլուծություններից պարզվել է, որ այդ օգտահաշիվներից շատերը ցանցային են և կապ են ունեցել Թուրքիայում իշխող կուսակցության երիտասարդական թևերի հետ։

Այդ ցանցում կան նաև հաշիվներ, որոնք առգրավվել և կիբեռ հարձակման են ենթարկվել իշխանությանը մոտ կանգնած շրջանակների կողմից, քանի որ զբաղվել են Էրդողանի և կառավարության քննադատությամբ։

Աղբյուրը՝ ermenihaber.am

Այս խորագրի վերջին նյութերը