Լրահոս

29.03.2011 16:47


Մուբարաքին 339 դոլար կենսաթոշակ են նշանակել

Մուբարաքին 339 դոլար կենսաթոշակ են նշանակել

Եգիպտական «Ալ–Մասրի–ալ–Յաում» թերթը գրում է, թե փետրվարի 11–ին հրաժարական տված Եգիպտոսի նախագահ Հոսնի Մուբարաքը ամսական կստանա 2000 եգիպտական ֆունտ (մոտ 339 դոլար)։

Ինչպես հաղորդում է «ՌԻԱ նովոստի» գործակալությունը, գումարը, որը կստանա Մուբարաքը բարձր պետական պաշտոնում իր բազմամյա աշխատանքի համար, գերազանցում է նախարարների կենսաթոշակների առավելագույն չափը, որը կազմում է 150–1500 եգիպտական ֆունտ (25–254 դոլար)։

Եգիպտոսի սոցիալական ապահովության կառավարական հիմնադրամի աղբյուրը նաև հայտնել է, թե քաղաքացիական կենսաթոշակից բացի՝ ավիացիայի մարշալ Մուբարաքը կստանա ռազմական կենսաթոշակ՝ որպես Եգիպտոսի ռազմաօդային ուժերի նախկին հրամանատար։ Այդ կենսաթոշակի չափը սովորաբար գաղտնի է մնում. այն գիտի միայն ստացողը։

Մուբարաքն իր հրաժարականի օրվանից հանրությանը չի երևացել։ Այս ողջ ժամանակահատվածում նա իր ընտանիքի հետ ապրել է Շարմ–էլ–Շեյխ քաղաքի նստավայրում։

Այս խորագրի վերջին նյութերը