Հարցազրույց

12.06.2020 13:09


Առողջապահական ոլորտում խորը ճգնաժամ է, համավարակն ավելի ակնառու դարձրեց այս իշխանությունների անկարողությունը․ Արա Հակոբյան (տեսանյութ)

Առողջապահական ոլորտում խորը ճգնաժամ է, համավարակն ավելի ակնառու դարձրեց այս իշխանությունների անկարողությունը․ Արա Հակոբյան (տեսանյութ)

Համավարակը ակնառու դարձրեց այս իշխանությունների անկարողությունը: Tert.am-ի հետ զրույցում ասաց «Ազգային օրակարգ» կուսակցության խորհրդի նախագահ Արա Հակոբյանը:

«Մենք գտնվում ենք խորը ճգնաժամի մեջ և այն բազմաբնույթ է: Եթե ընդհանրացնենք, ապա այն առաջին հերթին համավարակի հետ է կապված, այսինքն՝ առողջապահական ոլորտում խորը ճգնաժամ է, երկրորդը՝ ունենք սոցիալ-տնտեսական խնդիրներ, իսկ երրորդը՝ անվտանգային է: Նույնիսկ եթե չլիներ համավարակը, միևնույն է, գործող իշխանությունները երկիրը քայլ առ քայլ տանում էին խորը ճգնաժամի, պարզապես համավարակը ավելի ակնառու դարձրեց այս իշխանությունների անկարողությունը»,-նշեց Արա Հակոբյանը:

Անդրադառնալով ուժային կառույցներում վերջին փոփոխություններին՝ Հակոբյանը նկատեց, որ այդ փոփոխությունները ոչ թե պետական շահի, այլ վարչապետին նվիրված անձանց բերելու համար են:

«Շատ հետաքրքիր են ԱԱԾ-ում և Ոստիկանությունում վարչապետի ելույթը: Փաշինյանը չի ասում, որ պետական, ազգային արժեքներն են գերակա, նա ասում է մի բան, որ գերակա են թավշյա հեղափոխության արժեքները և երկու տարի ունեին այդ կառույցները դիրքավորվելու այդ արժեքների շրջանակում: Ստացվում է, որ ուժային կառույցները պետք է դիրքավորվեին իր հետ կապված արժեքների շրջանակում, այսինքն՝ այդ փոփոխությունները ոչ թե պետական շահի, այլ վարչապետին նվիրված անձանց բերելու համար էին»,-նշեց Արա Հակոբյանը:

Առավել մանրամասն՝ տեսանյութում:

Այս խորագրի վերջին նյութերը