Լրահոս

29.03.2011 16:17


Լիբիայում ապստամբները մարտերով շարժվում են Սիրտ քաղաքի ուղղությամբ

Լիբիայում ապստամբները մարտերով շարժվում են Սիրտ քաղաքի ուղղությամբ

«Ալ–Ջազիրա» հեռուստաալիքը այսօր հաղորդել է, թե լիբիացի ապստամբները մարտերով շարունակում են մոտենալ Լիբիայի առաջնորդ Մուամար Քադաֆիի հայրենի Սիրտ քաղաքին, որը գտնվում է երկրի արևմուտքում։

Ինչպես փոխանցում է «ՌԻԱ նովոստի» գործակալությունը՝ ականատեսների պատմածների համաձայն՝ այժմ ապստամբների ձեռքում են Բին–Ջավադ, Էլ–Խերվա և Էն–Նուֆիլիա քաղաքները, որոնք Սիրտ քաղաքից արևելք են, մարտերը շարունակվում են Էլ–Խերվայի շրջակայքում՝ Էլ–Վադի–ալ–Ախմարի շրջանում։

Ավելի վաղ ապստամբները հայտարարել էին Սիրտ քաղաքի գրավման մասին։ Սակայն իրականում ընդդիմադիր ուժերը նույնիսկ դեռևս չեն հասել այդ քաղաքին։ Դեռևս այն միայն պարբերաբար ենթարկվում է միջազգային կոալիցիայի ռազմաօդային ուժերի հարվածներին։

Սիրտ քաղաքի նկատմամբ վերահսկողության հաստատելը ապստամբների համար ռազմավարական մեծ հաղթանակ կնշանակի, քանի որ այն նավթային խոշոր կենտրոն է, ինչպես նաև կառավարական ուժերի ռազմական բազա, որտեղից այսօր իրականացվում են Քադաֆիի զորքերի գործողությունները։

Այս խորագրի վերջին նյութերը