ՀՀԿ–ական պատգամավորը մոռացել էր կոալիցիոն երրորդ գործընկերոջը
«Ժառանգություն» խմբակցության պատգամավոր Արմեն Մարտիրոսյանը «Դուպլեքս» ակումբում ՀՀԿ պատգամավոր Մանվել Բադեյանի հետ բանավեճի ժամանակ ասել է, թե 1988թ.–ից ակտիվ է եղել բոլոր քաղաքական գործընթացներում, սակայն նման կեղտոտ իրավիճակ երբևէ չի հիշում։
–Երբ թացը չորի հետ, սևը սպիտակի հետ լրիվ խառնվել է, ու այս ամբողջը գունդ ցեխի ձևով անընդհատ շպրտվում է «Ժառանգության» վրա կամ այն անձանց ու ուժերի, որոնք որոշակիորեն ցանկանում են լինել անկախ,–ասել է Ա. Մարտիրոսյանը։
Մենատիրությունը, որը ստեղծվել է տնտեսական դաշտում ու անցնում է արդեն քաղաքական ոլորտին, Հայաստանի համար, նրա խոսքերով, մեծ շքեղություն է։ Նա ընդգծել է, թե Հայաստանը պետք է հարուստ լինի այլընտրանքներով։
Անդրադառնալով Րաֆֆի Հովհաննիսյանի ծոմապահությանը՝ Մանվել Բադեյանն ասել է, թե դա ընդհանրապես սխալ է բոլոր տեսանկյուններից՝ սկսած մարդասիրականից, վերջացրած հետապնդվող խնդիրների լուծմանը հասնելու եղանակից։
–Մերկապարանոց հայտարարություններ անելը հեշտ է։ Նեղանալ նրանից, որ հուշագիր է ստորագրվել, որտեղ երկու քաղաքական ուժեր հայտարարել են իրենց համագործակցության մասին…
–Երեք,–հուշել է Ա. Մարտիրոսյանը։
–Լա՛վ, երեք… Նեղանալ նրանից, որ 3 քաղաքական ուժ չեն ցանկանում, որ 4–րդը մտնի ԱԺ, ու լքել ԱԺ դահլիճը, դա ծիծաղելի է։ Այլ հարց է, որ գնահատականներից հետո պարզ է դառնում, որ «Ժառանգությունը» որևէ շանս չունի հաջորդ ԱԺ–ում ներկայացված լինելու, և այսօրվանից սկսում է այսպիսի բուռն, ծայրահեղական ակցիաներ, ընդհուպ մինչև հացադուլ–ասել է Մանվել Բադեյանը։
Նա նշել է, որ Րաֆֆի Հովհաննիսյանի ներկայացրած պահանջներից և ոչ մեկն իր համար հասկանալի չէ։
–Այն պատճառը, որի պատճառով…,– խոսքն ընդհատել է Մանվել Բադեյանն ու երկար ժամանակ չի կարողացել հիշել «Ժառանգություն» կուսակցության անունը, այնուհետև դիմելով Ա. Մարտիրոսյանին՝ շարունակել է,–կուսակցությանդ անունը… հա, որի պատճառով «Ժառանգությունը» լքեց ԱԺ դահլիճը, որևէ մեկի համար հասկանալի չէ։
Ինչ վերաբերում է իշխանության նկատմամբ ժողովրդի վերաբերմունքին, նա ընդգծել է, թե ժողովուրդը ցանկացած իշխանության պետք է ընդդիմադիր լինի, և ժողովուրդն է, որ իրական ընդդիմությունն է։
Նա նաև նշել է, թե հասարակության տարբեր շերտերը, այդ թվում ինքը, ԱԺ նախագահը, տարբեր պատգամավորներ Րաֆֆի Հովհաննսիյանին կոչ են արել դադարեցնել հացադուլն ու իր պահանջները ներկայացնել իրեն տրամադրված ամբիոնից։

7or.am