Այս իշխանության տկարությունն այն է, որ նրանք բացարձակ թշնամանք ունեն հակառակ կարծիքի հանդեպ. նրանց կարծիքով՝ միակ ճիշտը նրանք են, սրանում է նրանց դժբախտությունը. Գևորգ Պետրոսյան (տեսանյութ)
Երբ ամեն ինչ դուրս է գալիս սահմաններից, երկիր է կործանվում, Գագիկ Ծառուկյանը չէր կարող չխոսել այդ մասին: Իր խաղաղասիրությունը առկա է, բայց այն չի կարող լինել երկիրը կործանելու հաշվին: Այս մասին այսօր «Արմնյուզ» հեռուստաընկերության «Հայելու առաջ» հաղորդաշարի ընթացքում ասաց ԲՀԿ խմբակցության պատգամավոր Գևորգ Պետրոսյանը՝ խոսելով վերջին շրջանում ԲՀԿ խմբակցության ղեկավար Գագիկ Ծառուկյանի և իշխանությունների անհամաձայնությունների մասին:
Ըստ Պետրոսյանի՝ Ծառուկյանի դիտակումնները, քննադատությունները ճիշտ ժամանակին են բարձրաձայնվել: «Ծառուկյանը խաղաղասեր մարդ է, նա ուզում էր, որ իշխանությունը հիշեր իր պարտականությունների մասին և կատարեր դրանք: Նա ոչ անձնական վիրավորանք է հասցրել, ոչ անուն է տվել, ընդամենը ասել է՝ ժողովուրդ ջան, եկեք համախմբվենք, երկիրը հանենք այս իրավիճակից»:
Անդրադառնալով այն հարցին, որ ԲՀԿ ղեկավարը ասել է՝ այս իշխանությունը պետք է հեռանա, պատգամավորը շեշտեց. «Ծառուկյանը երբեք անհիմն քննադատություն չի կատարում, որովհետև այսօր հասարակական որևէ ոլորտում չկա առաջընթաց, ամբողջը կործանվում է: Այս իշխանության տկարությունն այն է, որ նրանք բացարձակ թշնամանք ունեն հակառակ կարծիքի հանդեպ, նրանց կարծիքով՝ միակ ճիշտը նրանք են, սրանում է նրանց դժբախտությունը»:

Մանրամասները՝ տեսանյութում:
Աղբյուրը՝ tert.am