Լրահոս

11.06.2020 17:57


Օտարման է ներկայացվում Երևանի Մոսկովյան 1 հասցեի 1934.8 քմ մակերեսով վարչական շենքը

Օտարման է ներկայացվում Երևանի Մոսկովյան 1 հասցեի 1934.8 քմ մակերեսով վարչական շենքը

Կառավարության այսօրվա որոշմամբ մրցույթով օտարման է ներկայացվում Երևանի Մոսկովյան 1 հասցեի 1934.8 քմ մակերեսով վարչական շենքը։

Մեկնարկային գին է սահմանվելու գնահատված արժեքը՝ 1 294 090 800 դրամ, հաղթողը վճարելու է նաև հողամասի կադաստրային արժեքը՝ 40 600 200 դրամ:

Սահմանվել է նաև, որ

Մրցույթում հաղթողին որոշելու համար հիմք են ընդունվում գույքի համար առաջարկվող գինը և իրականացվելիք ներդրումների չափը հետևյալ գործակիցներով՝ գույքի համար առաջարկվող գնին՝ 90%, ներդրումներին 10%։

Ներդրումները պետք է ներկայացվեն ըստ տարիների և չեն կարող գերազանցել երեք տարին։

Գույքը դասվում է պատմական միջավայր ձևավորող, ճարտարապետական արժեքավոր շենքերի թվին, և ծավալատարածական փոփոխություններ նախատեսված չեն, իսկ վերակառուցման առաջարկները նախապես պետք է համաձայնեցվեն լիազոր մարմնի հետ։

Հավելեմ, որ մրցույթի օրը կորոշվի որշման ստորագրումից հետո, և չի կարող ավելի վաղ լինել, քան մեկ ամիսը։

Պետական գույքի կառավարման կոմիտեի նախագահ

Նարեկ Բաբայանի ֆեյսբուքյան էջից

Այս խորագրի վերջին նյութերը