Լրահոս

29.03.2011 15:52


Հանրապետությունից մեկնածների թիվը ժամանածների թվից գերազանցել է 19,5 %-ով

Հանրապետությունից մեկնածների թիվը ժամանածների թվից գերազանցել է 19,5 %-ով

Ըստ միգրացիոն պետական ծառայության վերջին տվյալների՝ 2010 թ. հունվար-դեկտեմբեր ամիսներին միգրացիայի բացասական սալդոն (հանրապետությունից մեկնածների թվի գերազանցումը հանրապետություն ժամանածների թվին) նախորդ տարվա նույն  ժամանակահատվածի համեմատ ավելացել է 4,9 հազարով, կամ 19,5 %-ով և կազմել է -29,9 հազար մարդ, իսկ ՀՀ քաղաքացիների մասով՝ -41,2 հազար մարդ:

Դեկտեմբերին միգրացիայի դրական սալդոն կազմել է 16,5 հազար մարդ, նախորդ տարվա դեկտեմբերի 13,7 հազարի դիմաց:

2010 թ-ի հունվար-դեկտեմբեր ամիսներին ուղևորահոսքերի ընդհանուր ծավալը նախորդ տարվա նույն ժամանակահատվածի համեմատ  ավելացել է 631,0  հազար մարդով,  կամ 21,8 %-ով և կազմել է 3520,0 հազար մարդ:

Օդային տրանսպորտով սահմանը հատած ուղևորների տեսակարար կշիռը ուղևորափոխադրումների ընդհանուր ծավալում կազմել է 45,4%:

7or.am

Այս խորագրի վերջին նյութերը