Լրահոս

11.06.2020 16:53


ԱՄՆ դեսպանատան մոտ բախվել են «Skoda»-ն, «BYD»-ը և «Hovo» բեռնատարը․ «Skoda»-ն էլ հայտնվել է մայթին՝ բախվելով պարսպին

ԱՄՆ դեսպանատան մոտ բախվել են «Skoda»-ն, «BYD»-ը և «Hovo» բեռնատարը․ «Skoda»-ն էլ հայտնվել է մայթին՝ բախվելով պարսպին

Այսօր՝ հունիսի 11-ին, ավտովթար է տեղի ունեցել Երևանում։ Ժամը 13։00-ի սահմաններում Իսակովի պողոտայում՝ ԱՄՆ դեսպանատան հարևանությամբ, բախվել են «Hovo» մակնիշի բեռնատարը, «BYD» և «Skoda» մակնիշի ավտոմեքենաները։

Ինչպես հայտնում է shamshyan.com-ը, բախման հետևանքով «Skoda»-ն դուրս է եկել երթևեկելի գոտուց և հայտնվել հետիոտնի համար նախատեսված մայթին՝ հարվածելով բազալտե պարսպին։

Վթարի հետևանքով 1 հոգի բժշկական օգնություն ստանալու նպատակով տեղափոխվել է «Աստղիկ» բժշկական կենտրոն։

Մինչև շտապօգնության ժամանումը, ոստիկաններն են առաջին բուժօգնություն են ցուցաբերել վիրավորին։

Փաստի առթիվ նյութեր են նախապատրաստվում, ոստիկանությունը պարզում է վարորդների և վիրավորի ինքնությունը։

Այս խորագրի վերջին նյութերը