Լրահոս

11.06.2020 15:11


Գյուղապետի տան դիմաց վերջինիս հասցեին մոտ 10 րոպե տևողությամբ սեռական բնույթի հայհոյանքներ են հնչեցվել

Գյուղապետի տան դիմաց վերջինիս հասցեին մոտ 10 րոպե տևողությամբ սեռական բնույթի հայհոյանքներ են հնչեցվել

Shamshyan.com-ի տեղեկություններով՝ ոստիկանության Արտաշատի բաժնի հետաքննչական բաժանմունքում նյութեր են նախապատրաստվում հունիսի 7-ին Արարատի մարզի Այգեստան գյուղում տեղի ունեցած խուլիգանության փաստով։

Ժամը 01։10-ի սահմաններում ոստիկանության Արտաշատի բաժին ահազանգ է ստացվել, որ ժամը 01։00-ի սահմաններում Այգեստան գյուղի Իսակովի փողոցի թիվ 1 տան դիմաց վիճաբանություն է տեղի ունենում։

Հաջորդ օրը ոստիկանության Արտաշատի բաժնի համայնքային ոստիկանության բաժանմունքի տեսուչը պարզել է, որ նույն գյուղի բնակիչ՝ 41-ամյա Ա․ Հովհաննիսյանը, կոպիտ կերպով խախտելով հասարակական կարգը, մոտ 10 րոպե տևողությամբ սեռական բնույթի հայհոյանքներ է հնչեցրել Այգեստան համայնքի ղեկավար՝ նույն գյուղի բնակիչ, 78-ամյա Ս․ Հովհաննիսյանի հասցեին։

Այս խորագրի վերջին նյութերը