Լրահոս

29.03.2011 15:02


Դոկու Ումարովը «Դոմոդեդովոյի» ահաբեկչության մեղադրյալ է դարձել

Ռուսաստանի քննչական կոմիտեն որոշում է ընդունել հյուսիսկովկասյան ընդհատակյա ավազակախմբերի առաջնորդներ Դոկու Ումարովին և Ասլան Բյուտուկաևին որպես մեղադրյալներ ճանաչել «Դոմոդեդովո» օդանավակայանի 2011թ. հունվարի 24–ի ահաբեկչության գործում։ Այս մասին հաղորդում է «BBC»–ն՝ հղում անելով քննչական կոմիտեի պաշտոնական ներկայացուցիչ Վլադիմիր Մարկինին։

Նախատեսվում է մեղադրանք ներկայացնել զինված խումբ և հանցավոր միություն ստեղծելու հոդվածի հատկանիշներով։

Քիչ առաջ «BBC»–ն նաև տեղեկացրել է, որ Ինգուշեթիայում անցկացվող հատուկ գործողության ժամանակ ձերբակալվել է երկու մարդ, որոնք «Դոմոդեդովո» օդանավակայանում ուղեկցել են ահաբեկիչ–մահապարտին։

«Գործողության ընթացքում, որը ներկա պահին անցկացվում է Ինգուշեթիայի Հանրապետության տարածքում, ձերբակալվել են հանրապետության բնակիչներ Իսլամ և Իլեզ Յանդիև եղբայրները։ Հետաքննության տվյալներով՝ հենց նրանք են Մոսկվայում դիմավորել ահաբեկիչ–մահապարտ Մոհամեդ Եվլոևին և հունվարի 24–ին նրան հասցրել «Դոմոդեդովո» օդանավակայան»,–ասել է Մարկինը։

Այս խորագրի վերջին նյութերը