Վայոց Ձորի մարզում 59-ամյա վարորդը Mercedes մակնիշի բեռնատարով Սարավան գյուղում կողաշրջված վիճակում հայտնվել է ձորակում
Երեկ՝ հունիսի 10-ին, ավտովթար է տեղի ունեցել Վայոց Ձորի մարզում։ Ժամը 18։30-ի սահմաններում 59-ամյա Մխիթար Գ-ն իր վարած Mercedes մակնիշի բեռնատար ավտոմեքենայով Երևան-Մեղրի ավտոճանապարհի 154 կմ հատվածում դեռևս անհայտ հանգամանքներում Սարավան գյուղի վարչական տարածքում դուրս է եկել ճանապարհի երթևեկելի գոտուց և կողաշրջված վիճակում հայտնվել ճանապարհամերձ ձորակում։
Ինչպես հայտնում է shamshyan.com-ը, օպերատիվորեն դեպքի վայր ժամանած շտապօգնության բժիշկները վարորդին տեղում ցուցաբերել են համապատասխան բուժօգնություն, սակայն վերջինս հրաժարվել է հիվանդանոց մեկնելուց՝ հայտնելով, որ իրեն լավ է զգում։
Ժամանել են ԱԻՆ ՓԾ Վայոց Ձորի մարզային փրկարարական վարչության հրշեջ-փրկարարական ջոկատը՝ 1 մարտական հաշվարկով։
Ավտոմեքենան երթևեկելի գոտուց դուրս բերելու համար անհրաժեշտ է եղել օգտագործել հատուկ տեխնիկա։