«Անընդունելի ենք համարում Րաֆֆի Հովհաննիսյանի հացադուլի կապակցությամբ հնչած արհամարհական կամ զրպարտանք պարունակող հայտարարությունները»»
- Ողջունում ենք «Ժառանգություն» կուսակցության նախագահ Րաֆֆի Հովհաննիսյանի հացադուլը, քանի որ քաղաքական այդ ակտն իր մեջ կրում է քաղաքացիական պայքարի բովանդակություն: Քաղաքացիական պայքարի յուրաքանչյուր նման դրսևորում դրական է անդրադառնում մեր երկրում ժողովրդավարության զարգացման վրա:
-Անընդունելի ենք համարում քաղաքական ու հասարակական ներկայացուցիչների կողմից հացադուլի կապակցությամբ հնչած արհամարհական կամ զրպարտանք պարունակող հայտարարությունները: Նմանօրինակ վերաբերմունքը ոչ միայն վարկաբեկում է այդ վարքագիծը կրողներին, այլև լուրջ հարվածի տակ է դնում հայաստանյան քաղաքական դաշտում քիչ թե շատ պահպանվող արժեքային համակարգը:
- Միևնույն ժամանակ կոչ ենք անում հայաստանյան քաղաքական ուժերին, կուսակցություններին` այսուհետ, բացի մարդասիրական հորդորներից, նաև քաղաքական գնահատականներ տալ նման երևույթներին: Անկախ այն բանից, թե հացադուլն ինչ անուն ունի, դասական իմաստով, այն ոչ-բռնի դիմադրության մի մեթոդ է, որով հացադուլավորը քաղաքական բողոքի ակտ է կատարում` սովորաբար խնդիր դնելով հասնել իշխանության քաղաքականության փոփոխությանը:

Հայաստանի Երիտասարդ Քաղաքական Գործիչների Միություն