Օբամա. «Ամերիկացիները պետք է հպարտանան Լիբիայում իրականացրած գործողություններով»
ԱՄՆ նախագահ Բարաք Օբաման կարծում է, որ ամբողջ աշխարհի համար ավելի լավ կլինի, եթե Մուամար Քադաֆին իշխանություն չունենա։ Այս մասին ուղիղ հեռուստատեսությամբ համերկրացիներին դիմելու ժամանակ հավաստիացրել է Սպիտակ տան ղեկավարը։
Ինչպես փոխանցում է «ՌԲԿ»–ն՝ Օբամայի խոսքերով՝ ամերիկյան ժողովուրդը պետք է հպարտանա նրանով, որ ԱՄՆ–ը միջամտել է ռազմական հակամարտությանը ու դադարեցրել Բենգազի քաղաքի խաղաղ բնակչության կոտորածը, որն իրականցնում էին Քադաֆիի զորքերը։
ԱՄՆ առաջնորդն ասել է, թե լիբիական գործողության մեջ ԱՄՆ–ի դերը սահմանափակ կլինի, իսկ Վաշինգտոնը Լիբիա ցամաքային զորքեր չի ուղարկի։
Նա ընդգծել է, թե ՆԱՏՕ–ն, որը համաձայնել է ղեկավարել զենքի մատակարարման նկատմամբ բեռնարգելք կիրառելու և ոչ թռիչքային գոտին ապահովելու գործողությունները, լիբիացիներին պաշտպանելու պարտավորություններն իր վրա է վերցրել։
Այդ լիազորություններն ԱՄՆ–ից ՆԱՏՕ–ին փոխանցելը տեղի կունենա մարտի 30–ին։