Հարցազրույց

11.06.2020 11:43


Ուժայիններում այսպիսի ցայտուն փոփոխությունները ցույց են տալիս Նիկոլ Փաշինյանի վախը․ Անդրանիկ Միհրանյան (տեսանյութ)

Ուժայիններում այսպիսի ցայտուն փոփոխությունները ցույց են տալիս Նիկոլ Փաշինյանի վախը․ Անդրանիկ Միհրանյան (տեսանյութ)

Այսօր Հայաստանի քաղաքական իրավիճակը մոտենում է անցումային կետի, որին կարող է հաղորդել այս իշխանության փլուզումը։ Այս մասին Արմնյուզ ՀԸ Անժելա Թովմասյանի՝ «Հայելու առաջ» հեղինակային հաղորդման ժամանակ ասել է քաղաքական մեկնաբան Անդրանիկ Միհրանյանը՝ անդրադառնալով Հայաստանի ներքաղաքական իրավիճակին։

Անդրանիկ Միհրանյանի խոսքով՝ Հայաստանում աճում է մոլորությունից ձերբազատված մարդկանց թիվը․ «Այս մարդիկ երկու տարի առաջ իշխանության տված պոպուլիստական խոստումներից ազատվում են, նրանք զգաստանում են՝ հասկանալով, որ իշխանությունը չի կատարել ու չի կատարելու այդ խոստումները»։

Քաղաքական մեկնաբանի խոսքով՝ Գագիկ Ծառուկյանը մեսիջ է ուղարկում ժողովրդին․ «Նա ասում է՝ այս իշխանության նկատմամբ հույս այլևս չկա։ Ժողովուրդը պետք է փնտրի ճանապարհ՝ ազգն ու պետությունը այս վիճակից դուրս բերելու համար, որը պետք է լինի առանց Նիկոլ Փաշինյանի ու նրա մասնակցությամբ»։

Ըստ Անդրանիկ Միհրանյանի՝ Փաշինյանի իշխանությունը ցույց է տվել իր ողորմելիությունն ու անճարակությունը․ «Հիմնական ուժը, որի վրա Նիկոլ Փաշինյանը այսօր կարող է հենվել, փոքրամասնություն «օխլոզն է»։ Սակայն այս փոքրիկ «օխլոզն» արդեն այն ուժը չի, որ կարողանա վախեցնել Փաշինյանի հակառակորդներին»։

Քաղաքական մեկնաբանը կարծում է, որ Նիկոլ Փաշինյանը վախենում է հրապարակի իր ուժը կորցնելուց․ «Նա լավ գիտի՝ կորցնելով այդ «հրապարակի ուժը», նա կորցնելու է ամեն ինչ»։

Անդրադառնալով ուժային կառույցներում վերջին փոփոխություններին՝ Անդրանիկ Միհրանյանը նշել է․ «Ուժայիններում փոփոխությունները ցույց են տալիս, որ Փաշինյանը վստահություն չունի այս կառույցների նկատմամբ։ Նիկոլ Փաշինյանը իր համագյուղացիներին, ծանոթներին է այս կարևոր կառույցներում պաշտոնների նշանակում, սա վերջին քայլն է նրա»։

Անդրանիկ Միհրանյանի դիտարկմամբ՝ Փաշինյանը տեսնում է, որ մասաներն այլևս իրեն չեն վստահում, դրա համար էլ ուժային կառույցներում իր մարդկանց աշխատանքի նշանակելով՝ դրանք դարձնում է իր վերջին հույսը․ «Ուժայիններում այսպիսի ցայտուն փոփոխությունները ցույց են տալիս Նիկոլ Փաշինյանի վախը»։

Անդրանիկ Միհրանյանը հիշեցնում է, որ դեռ երկու տարի առաջ է ինքը գրել, որ Փաշինյանի նման իշխանության եկած ղեկավարները հաճախ գնում են դիկտատուրայի․ «Հայաստանում իրավիճակն այնպես է հասունացել, որ իշխանությունն ու ընդդիմությունը կարող են անցնել որոշակի քայլերի»։

Դիտարկմանը՝ Գագիկ Ծառուկյանի վերջին հայտարարությանը իշխանության որոշ ներկայացուցիչներ անմիջապես արձագանքեցին՝ հիշեցնելով ինչ-որ քրեական գործեր, Անդրանիկ Միհրանյանը նշել է․ «Գուցե ԱԱԾ-ում ու Ոստիկանությունում արդեն նախկին պաշտոնյաները պատրաստ չէին լինել կամակատար ու կատարել Փաշինյանի բոլոր հանձնարարականները։ Հենց սա է պատճառն այդ փոփոխությունների»։

Անդրանիկ Միհրանյանի համոզմամբ, եթե հնարավոր լինի Հրապարակում մոտ 10-20 հազար մարդ մոբիլիզացնել, Փաշինյանը կտեսնի, որ հրապարակն այլևս իր հետևում չէ։

Աղբյուրը՝ tert.am

Այս խորագրի վերջին նյութերը