Բնապահպան. «Նուբարաշենի թունաքիմիկատների գերեզմանոցի հարցը շատ լուրջ է»
Լրագրողների հետ հանդիպման ժամանակ «Հանուն կայուն մարդկային զարգացման» ՀԿ–ի նախագահ, Հանրային խորհրդի անդամ Կարինե Դանիելյանն ասել է, թե Նուբարաշենի թունաքիմիկատների գերեզմանոցի հարցը շատ լուրջ է։
–Մենք փորձում ենք դա ուշադրության կենտրոնում պահել։ Դա վտանգ է ոչ միայն Երևանի, այլև ամբողջ Արարատյան դաշտի, շրջական գյուղերի համար, որովհետև աղտոտվում են և՛ ստորգետնյա, և՛ վերգետնյա ջրերը, առաջանում են սողանքներ։ Բայց ինքնուրույն լուծել այդ խնդիրը քաղաքն ի վիճակի չէ։Դա կառավարության խնդիրն է, որովհետև շատ լուրջ, մեծ հարց է և այդ մակարդակում պետք է լուծվի,–ասել է նա։
Ըստ Կարինե Դանիելյանի՝ քաղաքը պետք է աչալուրջ լինի, որպեսզի այդ խնդիրն ուշադրության կենտրոնում պահի։
–Միջազգային կառույցներն են խառնված, նոր ուսումնասիրություններ են ուզում անել՝ չնայած մասնագետներն անհանգստացած են, որ ուսումնասիրությունների փուլը շատ է ձգձգվում, և անհարաժեշտ է օպերատիվ ու ռազմավարական լուծում,–ասել է նա։
Կարինե Դանիելյանի խոսքերով՝ վտանգը մեկուսացնելու համար նախ և առաջ պետք է աղբավայրը մեկուսացնել, բայց դա վերջնական լուծում չէ։
–Սա հարցի լուծման ժամանակավոր տարբերական է։ Պետք է այդ թույները դուրս բերվեն և ոչնչացվեն։ Այստեղ մեթոդի, գումարի խնդիր կա, բայց որ պետք է արագացնել այդ գործընթացը, ակնահայտ է, որովհետև բոլոր ուսումնասիրությունները ցույց են տալիս, որ գնալով շրջակա միջավայրի աղտոտվածությունն ընդլայնվում է և արդեն հասնում է Երևան,–ընդգծել է նա։
Հիշեցնենք, որ ամիսներ առաջ բնապահպանները հայտնաբերել էին, որ խորհրդային տարիներին ստեղծված Նուբարաշենի թունաքիմիկատների գերեզմանոցը տրակտորով քանդվել է, ինչի հետևանքով թույնը դուրս է եկել մակերես, և դա կարող է Հայաստանի համար միջուկային զենքի ազդեցություն ունենալ։
Բնապահպան. «Նուբարաշենի թունաքիմիկատների գերեզմանոցի հարցը շատ լուրջ է»
Լրագրողների հետ հանդիպման ժամանակ «Հանուն կայուն մարդկային զարգացման» ՀԿ–ի նախագահ, Հանրային խորհրդի անդամ Կարինե Դանիելյանն ասել է, թե Նուբարաշենի թունաքիմիկատների գերեզմանոցի հարցը շատ լուրջ է։
–Մենք փորձում ենք դա ուշադրության կենտրոնում պահել։ Դա վտանգ է ոչ միայն Երևանի, այլև ամբողջ Արարատյան դաշտի, շրջական գյուղերի համար, որովհետև աղտոտվում են և՛ ստորգետնյա, և՛ վերգետնյա ջրերը, առաջանում են սողանքներ։ Բայց ինքնուրույն լուծել այդ խնդիրը քաղաքն ի վիճակի չէ։ Դա կառավարության խնդիրն է, որովհետև շատ լուրջ, մեծ հարց է և այդ մակարդակում պետք է լուծվի,–ասել է նա։

7or.am