Ողբերգական դեպք «Սբ. Գրիգոր Լուսավորիչ» կենտրոնի ծննդատանը. նորածիններ են մահացել
Այսօր «Սբ. Գրիգոր Լուսավորիչ» բժշկական կենտրոնի ծննդատանը ողբերգական դեպք է տեղի ունեցել։
«Փաստինֆո»-ն հայտնում է, որ զույգ նորածինների մահվան դեպք է գրանցվել։ Ծննդկանի քույրը «Փաստինֆո»-ին պատմել է դեպքի մանրամասները.
«Քույրս զույգ աղջիկ երեխաներ պետք է ունենար։ Մեկ ամիս առաջ երեխաներից մեկի պտղաջուրը գնացել էր, զանգել է բժշկին, վերջինս էլ ասել է՝ նորմալ է, առավոտը կգաս։ Հաջորդ օրը գնացել է, պառկել իրենց հսկողության տակ, սիստեմաներով արհեստական պտղաջրերը լցրել են, դոպլեր են արել ու ասել, որ ամեն ինչ նորմալ է։ Ամեն շաբաթ ստացիոնար գնում էր ստուգումներին, երեխաների սրտի բաբախը նորմալ էր, խաղը նորմալ էր։ Երեկ ցավեր է ունեցել և սկեսուրը տարել է հիվանդանոց։ Բժիշկը նայել ու ասել է, որ ամեն ինչ նորմալ է, կարող է տուն գնալ։ Սկեսուրն ասել է, եթե անհրաժեշտություն կա, թող պառկի ու բժիշկների հսկողության տակ գտնվի, բայց բժիշկը պնդել է, թե ինչ դեղեր այնտեղ պետք է խմի, տանը կարող է խմել, ոչ մի տարբերություն։ Ինչևէ քույրս տուն է գնացել, կրկին ցավեր ունեցել և այս անգամ բժիշկն ասել է, որ նոշպա խմի։ Ամբողջ գիշեր լավ չի զգացել, առավոտյան տաքսիով տարել են հիվանդանոց։ Քույրս 1.5 տարի առաջ կեսարյան հատումով ծննդաբերություն է ունեցել։
Նորից կեսարյան հատում պետք է անեին, որովհետև կեսարյան հատումից հետո երեք տարին, եթե չի լրանում, իր ուժերով չի կարող երեխա ունենալ։ Բայց ասել են՝ պետք է իր ուժերով ունենա։ Ծնարան են տարել ու հետո նաև նարկոզ տվել։ Մեր հարցին, որ եթե իր ուժերով պետք է ունենա, ինչի համար է նարկոզը պետք, բժիշկն արդարացել է՝ ասելով, որ առաջին երեխան մահացած ծնվեց, երկրորդ երեխային վերջին ստուգում պետք է աներ և նարկոզը տվեց, որ ցավեր չզգա։ Ասում են, որ երկու երեխաներն էլ մահացած են ծնվել։ Բայց եթե այս ողջ ընթացքում ստուգել են ու նորմալ են եղել պտուղները, ինչպե՞ս միանգամից այդպես եղավ։ Արգանդի մեջ ամբողջ թարախը մի ժամվա մեջ եղա՞վ»,-ասաց ծննդկանի քույրը։
Նրանք կատարվածում բժիշկներին են մեղադրում և ասում, որ անպայման պատասխանատվության են ենթարկելու, ոչ մի դեպքում աչքաթող չեն անելու դեպքը, քանի որ պնդում են՝ ծննդկանը պետք է բժիշկների հսկողության տակ գտնվեր, մինչդեռ նրան տուն են ուղարկել։ 28-ամյա կինն ունի երեք երեխա և քրոջ խոսքով նա իր բոլոր հղիությունները հանգիստ և թեթև է տարել, այնքան, որ չեն էլ զգացել՝ հղի է. «Հղիությունը դեռ 7 ամսական չկար։ Բժիշկն ասում ՝ 500 գրամ էին պտուղները, ո՞նց պահեի։ Բայց ինչպե՞ս այդպես եղավ, եթե մինչ այդ նրանց վիճակը լավ էր»,-ասել է ծննդկանի քույրը։