Մեքսիկական բանտի խռովությունների հետևանքով 11 մարդ մահացել է
Առնվազն 11 կալանավոր է մահացել Մեքսիկայի հյուսիսում գտնվող Գոմես Պալասիո քաղաքի բանտում տեղի ունեցած խռովությունների հետևանքով։
Մեքսիկայի Դուրանգո նահանգի (որտեղ գտնվում է ուղղիչ աշխատանքային գաղութը) գլխավոր դատախազի տեղակալը սոսկ նշել է, թե խռովությունները տեղի են ունեցել հունվարի 11-ին։ Նա չի պարզաբանել, թե ինչի պատճառով է սկսվել խռովությունը, ինչպես նաև դեռևս հստակ հայտնի չէ խռովություններից տուժածների ստույգ թիվը և այն, թե արդյոք բանտի ղեկավարությանը հաջողվե՞լ է իրավիճակը վերահսկողության տակ առնել։