DGS-ի հավելվածները վերահսկելի են դարձնում բեռնափոխադրումները (տեսանյութ)
Այս կամ այն ապրանքի ներկրմամբ կամ արտահանմամբ զբաղվող հայ գործարարը մինչև հիմա իր բեռնափոխադրումը կազմակերպելու երկու տարբերակ է ունեցել․ կա՛մ նա համագործակցել է մեկ կամ մի քանի վստահելի ու հայտնի փոխադրողների հետ, որոնք հիմնականում եղել են խոշոր կազմակերպություններ, կա՛մ հետաքրքրվել է տարբեր փոխադրողների պայմաններով՝ փորձելով գտնել ավելի ցածր գնային առաջարկ։ Այսօր Ձեզ հարմար բեռնափոխադրողին գտնելու ընթացակարգը դարձել է շատ ավելի պարզ ու արագ DGS system-ի շնորհիվ։ Փլեյ մարկետում արդեն տեղադրված է համակարգի հիմնական տարբերակը:
Բեռնափոխադրումները մինչև DGS system մուտք գործելը
Եվ այսպես, բեռների փոխադրումը կազմակերպելու համար գործարարը կարող էր համագործակցել մեկ կամ երկու խոշոր բեռնափոխադրող կազմակերպությունների հետ։ Դրանք ունեն բարի համբավ, վստահելի են, տիրապետում են փոխադրման առանձնահատկություններին։ Բայց այս տարբերակն ունի մի շարք թերություններ․ գործող գների չիմացություն, ձևավորված հարաբերություններ, կոռուպցիոն ռիսկեր, մրցակցի բացակայությունից բխող փոխադրման ոչ մրցակցային գին, այնինչ մրցակցային շուկան թելադրում է մինիմալ գին։ Իհարկե գործարարն ունի երկրորդ տարբերակ ևս, նա կարող է աշխատել տարբեր բեռնափոխադրողների հետ՝ ավելի էջան գներով, բայց այս դեպքում էլ գործարարը ստիպված է լինում անընդհատ զբաղվել մեծ տեղեկատվության հավաքագրմամբ ու մշակմամբ, բացի այդ կան ծառայության որակի և պատասխանատվության ռիսկեր, վերահսկողության անհրաժեշտություն, իսկ արդյունքում՝ վատնված շատ ժամանակ և մարդկային ռեսուրս։ Այսպիսով, երբ համեմատում ենք խոշոր ու անհատ փոխադրողներին, ի՞նչ ենք տեսնում․ խոշոր ընկերությունն ունի խոշոր ինքնարժեք, այն ճանաչված բրենդ է, աշխատում է շատ պատվիրատուների հետ, բայց այս դեպքում կա մրցակիցների բացակայություն ու խոշորության սինդրոմ և արդյունքում՝ բարձր գին, ամբիցիաներ, ցածր ռիսկ, իսկ անհատ փոխադրողի դեպքում՝ ցածր ինքնարժեք, փոքրության սինդրոմ, քիչ պատվիրատուներ, մեծաքանակ մրցակիցներ, արդյունքում ունենք ցածր գին, հանդուրժողականություն, բարձր ռիսկ։ DGS system-ը առաջարկում է երրորդ՝ շատ ավելի արդյունավետ ու նորարարական տարբերակ, որը ներառում է բոլոր այդ առավելությունները և նվազեցնում թերություններն ու ռիսկերը։
Բեռնափոխադրումները DGS system մուտք գործելուց հետո DGS system-ը բջջային երկու հավելված է․ DGS truck՝ նախատեսված պատվիրատուների համար և DGS carrier՝ նախատեսված բեռնափոխադրողների համար։ Փլեյ մարկետում արդեն տեղադրված է համակարգի հիմնական տարբերակը:
Համակարգում արդեն գրանցվել են 1000-ից ավելի անհատ փոխադրողներ, և 240+ պատվիրատուներ։ ԵԱՏՄ տարածքում արտահանմամբ կամ ներկրմամբ զբաղվող գործարարը իր սմարթֆոնում ունենալով DGS truck հավելվածը կկարողանա վերահսկել ու կառավարել փոխադրման ռիսկերը՝ ապահովագրական գործիքների և ծրագրային լուծումների միջոցով։ Նա պետք է միայն գրանցվի և մուտքագրի բեռնափոխադրման պատվերը, որն անմիջապես կարտացոլվի 100-ից ավելի փոխադրողների մոտ։ Նրանք կուղարկեն իրենց առաջարկները և պատվիրատուն իրեն հարմար առաջարկն ընտրելու հնարավորություն կունենա։ Ի դեպ գնային առաջարկների ու փոխադրման այլ պայմանների մասին ծանուցումները պատվիրատուն ստանում է թե՛ հավելվածի, թե՛ էլ․ փոստի միջոցով։ Գնի հաստատումից հետո պատվիրատուն անմիջապես տվյալներ է ստանում վարորդի ու մեքենայի մասին։ Ի դեպ պատվերները համակարգում պահպանվում են, այսինքն, մյուս անգամ պատվերի կրկնվելու դեպքում տվյալներ մուտքագրելու կարիք չի լինի, անհրաժեշտության դեպքում կարելի է անել որոշ խմբագրումներ և ակտիվացնել առաջարկը։ DGS ծրագիրը աշխատում է ավտոմատ, դա հնավորություն է տալիս պատվերներ տալ և ստանալ պատասխան 24ժամ, շաբաթվա բոլոր 7 օրերին, իսկ փոխադրողների մեծ թիվը հնարավորություն է տալիս ունենալ նվազագույն գին։ Պատվիրատուն փոխադրման ընթացքին կարող է հետևել քարտեզով, բացի այդ նա անընդհատ ծանուցումներ է ստանում բեռի բարձման, սահմանակետերի անցման, բեռնաթափման փուլերում։ Համակարգը տրամադրում է նաև իրավաբանական խորհրդատվություն և օժանդակություն՝ ապահովելով տարբեր իրավիճակներում փոխադրողի և պատվիրատուի իրավունքների պաշտպանությոնը։ Ինչո՞ւ ավելորդ ռեսուրս ու ժամանակ վատնել, եթե կարելի է բեռնափոխադրումները կազմակերպել ավելի արագ ու հեշտ, դրանք դարձնել ավելի ապահով ու վերահսկելի DGS ծրագրի օգնությամբ, որի առավելություններն ակնայտ են․
• թափանցիկություն, ցանկացած պահի 24/7 ռեժիմով վերահսկման հնարավորություն, • նվազագույն գին՝ շատ խաղացողների և աճուրդային գնագոյացման շնորհիվ, • 24/7 ռեժիմով պատվերների կատարում և պատվերների բավարարման բարձր տոկոս • օգտագործման պարզություն․ mobile և desctop ծրագրեր • բեռնափոխադրումների գնահատում, որը կնպաստի ծառայությունների որակի բարձրացմանը • պատվերների պահպանում, որը թույլ է տալիս հաշված վայրկյանների ընթացքում, ցանկացած վայրից պատվեր փոխադրել, • մինչև փոխադրման սկիզբը չեղարկման հնարավորություն, • վերահսկելիություն, • միջնորդների բացակայություն, • իրավունքների պաշտպանություն։
Իմիջիայլոց, մայիս ամսից սկսած՝ Երևանից Կրասնոդար բեռնափոխադրումը արժեցավ 480 դոլար՝ 21 տոննա բեռնափոխադրման համար: Սա աննախադեպ ցածր գին է մեր պատվիրատուների համար: Գնագոյացման աճուրդային այս նոր գինը արդեն օրինաչափ է: Մանրամասները՝ https://www.facebook.com/dgssystems.am/
DGS-ի հավելվածները վերահսկելի են դարձնում բեռնափոխադրումները (տեսանյութ)
Այս կամ այն ապրանքի ներկրմամբ կամ արտահանմամբ զբաղվող հայ գործարարը մինչև հիմա իր բեռնափոխադրումը կազմակերպելու երկու տարբերակ է ունեցել․ կա՛մ նա համագործակցել է մեկ կամ մի քանի վստահելի ու հայտնի փոխադրողների հետ, որոնք հիմնականում եղել են խոշոր կազմակերպություններ, կա՛մ հետաքրքրվել է տարբեր փոխադրողների պայմաններով՝ փորձելով գտնել ավելի ցածր գնային առաջարկ։ Այսօր Ձեզ հարմար բեռնափոխադրողին գտնելու ընթացակարգը դարձել է շատ ավելի պարզ ու արագ DGS system-ի շնորհիվ։ Փլեյ մարկետում արդեն տեղադրված է համակարգի հիմնական տարբերակը:
Բեռնափոխադրումները մինչև DGS system մուտք գործելը
Եվ այսպես, բեռների փոխադրումը կազմակերպելու համար գործարարը կարող էր համագործակցել մեկ կամ երկու խոշոր բեռնափոխադրող կազմակերպությունների հետ։ Դրանք ունեն բարի համբավ, վստահելի են, տիրապետում են փոխադրման առանձնահատկություններին։ Բայց այս տարբերակն ունի մի շարք թերություններ․ գործող գների չիմացություն, ձևավորված հարաբերություններ, կոռուպցիոն ռիսկեր, մրցակցի բացակայությունից բխող փոխադրման ոչ մրցակցային գին, այնինչ մրցակցային շուկան թելադրում է մինիմալ գին։ Իհարկե գործարարն ունի երկրորդ տարբերակ ևս, նա կարող է աշխատել տարբեր բեռնափոխադրողների հետ՝ ավելի էջան գներով, բայց այս դեպքում էլ գործարարը ստիպված է լինում անընդհատ զբաղվել մեծ տեղեկատվության հավաքագրմամբ ու մշակմամբ, բացի այդ կան ծառայության որակի և պատասխանատվության ռիսկեր, վերահսկողության անհրաժեշտություն, իսկ արդյունքում՝ վատնված շատ ժամանակ և մարդկային ռեսուրս։ Այսպիսով, երբ համեմատում ենք խոշոր ու անհատ փոխադրողներին, ի՞նչ ենք տեսնում․ խոշոր ընկերությունն ունի խոշոր ինքնարժեք, այն ճանաչված բրենդ է, աշխատում է շատ պատվիրատուների հետ, բայց այս դեպքում կա մրցակիցների բացակայություն ու խոշորության սինդրոմ և արդյունքում՝ բարձր գին, ամբիցիաներ, ցածր ռիսկ, իսկ անհատ փոխադրողի դեպքում՝ ցածր ինքնարժեք, փոքրության սինդրոմ, քիչ պատվիրատուներ, մեծաքանակ մրցակիցներ, արդյունքում ունենք ցածր գին, հանդուրժողականություն, բարձր ռիսկ։ DGS system-ը առաջարկում է երրորդ՝ շատ ավելի արդյունավետ ու նորարարական տարբերակ, որը ներառում է բոլոր այդ առավելությունները և նվազեցնում թերություններն ու ռիսկերը։
Բեռնափոխադրումները DGS system մուտք գործելուց հետո DGS system-ը բջջային երկու հավելված է․ DGS truck՝ նախատեսված պատվիրատուների համար և DGS carrier՝ նախատեսված բեռնափոխադրողների համար։ Փլեյ մարկետում արդեն տեղադրված է համակարգի հիմնական տարբերակը:
Համակարգում արդեն գրանցվել են 1000-ից ավելի անհատ փոխադրողներ, և 240+ պատվիրատուներ։ ԵԱՏՄ տարածքում արտահանմամբ կամ ներկրմամբ զբաղվող գործարարը իր սմարթֆոնում ունենալով DGS truck հավելվածը կկարողանա վերահսկել ու կառավարել փոխադրման ռիսկերը՝ ապահովագրական գործիքների և ծրագրային լուծումների միջոցով։ Նա պետք է միայն գրանցվի և մուտքագրի բեռնափոխադրման պատվերը, որն անմիջապես կարտացոլվի 100-ից ավելի փոխադրողների մոտ։ Նրանք կուղարկեն իրենց առաջարկները և պատվիրատուն իրեն հարմար առաջարկն ընտրելու հնարավորություն կունենա։ Ի դեպ գնային առաջարկների ու փոխադրման այլ պայմանների մասին ծանուցումները պատվիրատուն ստանում է թե՛ հավելվածի, թե՛ էլ․ փոստի միջոցով։ Գնի հաստատումից հետո պատվիրատուն անմիջապես տվյալներ է ստանում վարորդի ու մեքենայի մասին։ Ի դեպ պատվերները համակարգում պահպանվում են, այսինքն, մյուս անգամ պատվերի կրկնվելու դեպքում տվյալներ մուտքագրելու կարիք չի լինի, անհրաժեշտության դեպքում կարելի է անել որոշ խմբագրումներ և ակտիվացնել առաջարկը։ DGS ծրագիրը աշխատում է ավտոմատ, դա հնավորություն է տալիս պատվերներ տալ և ստանալ պատասխան 24ժամ, շաբաթվա բոլոր 7 օրերին, իսկ փոխադրողների մեծ թիվը հնարավորություն է տալիս ունենալ նվազագույն գին։ Պատվիրատուն փոխադրման ընթացքին կարող է հետևել քարտեզով, բացի այդ նա անընդհատ ծանուցումներ է ստանում բեռի բարձման, սահմանակետերի անցման, բեռնաթափման փուլերում։ Համակարգը տրամադրում է նաև իրավաբանական խորհրդատվություն և օժանդակություն՝ ապահովելով տարբեր իրավիճակներում փոխադրողի և պատվիրատուի իրավունքների պաշտպանությոնը։ Ինչո՞ւ ավելորդ ռեսուրս ու ժամանակ վատնել, եթե կարելի է բեռնափոխադրումները կազմակերպել ավելի արագ ու հեշտ, դրանք դարձնել ավելի ապահով ու վերահսկելի DGS ծրագրի օգնությամբ, որի առավելություններն ակնայտ են․
• թափանցիկություն, ցանկացած պահի 24/7 ռեժիմով վերահսկման հնարավորություն,
• նվազագույն գին՝ շատ խաղացողների և աճուրդային գնագոյացման շնորհիվ,
• 24/7 ռեժիմով պատվերների կատարում և պատվերների բավարարման բարձր տոկոս
• օգտագործման պարզություն․ mobile և desctop ծրագրեր
• բեռնափոխադրումների գնահատում, որը կնպաստի ծառայությունների
որակի բարձրացմանը
• պատվերների պահպանում, որը թույլ է տալիս հաշված վայրկյանների ընթացքում, ցանկացած վայրից պատվեր փոխադրել,
• մինչև փոխադրման սկիզբը չեղարկման հնարավորություն,
• վերահսկելիություն,
• միջնորդների բացակայություն,
• իրավունքների պաշտպանություն։
Իմիջիայլոց, մայիս ամսից սկսած՝ Երևանից Կրասնոդար բեռնափոխադրումը արժեցավ 480 դոլար՝ 21 տոննա բեռնափոխադրման համար: Սա աննախադեպ ցածր գին է մեր պատվիրատուների համար: Գնագոյացման աճուրդային այս նոր գինը արդեն օրինաչափ է:
Մանրամասները՝ https://www.facebook.com/dgssystems.am/
Աղբյուրը՝ yerevaklur.am