Լրահոս

29.03.2011 13:54


Արցախի Հանրապետության նախագահի գլխավորությամբ տեղի է ունեցել Անվտանգության խորհրդի նիստ

Արցախի Հանրապետության նախագահ Բակո Սահակյանի գլխավորությամբ մարտի 29-ին տեղի է ունեցել Անվտանգության խորհրդի նիստ, որի օրակարգում էին պարենային անվտանգության ապահովման հետ կապված խնդիրների ու իրականացվելիք միջոցառումների և 2011թ. փետրվարի 14-ից 18-ը Արցախի Հանրապետության զինված ուժերի և ուժային կառույցների համատեղ հրամանատարաշտաբային զորավարժությունների անցկացման արդյունքների մասին հարցերը:

Հաշվի առնելով պարենային անվտանգության ռազմավարական կարևոր նշանակությունը ԼՂՀ–ի համար՝ Բակո Սահակյանը նշել է, որ չնայած այդ ուղղությամբ տարվում է բավականին աշխատանք, սակայն դեռևս կան էական խնդիրներ, որոնք պահանջում են շուտափույթ և համալիր լուծում: Նախագահը կառավարությանը հանձնարարել է մշակել պարենային անվտանգության ապահովման ուղղությամբ իրականացվելիք միջոցառումների ծրագիր և պարբերաբար զեկուցել նրա իրականացման ընթացքի մասին:

Երկրի ղեկավարը կառավարությանը և զորավարժությունների անցկացման գործում էլ ներգրավված համապատասխան մարմիններին հանձնարարել է անհրաժեշտ միջոցներ ձեռնարկել հայտնաբերված թերությունները վերացնելու ուղղությամբ և պարբերաբար զեկուցել տարվող աշխատանքների մասին:

7or.am

Այս խորագրի վերջին նյութերը