Քադաֆին կոչ է անում դադարեցնել «բարբարոսական հարձակումները» Լիբիայի վրա
Լիբիայի առաջնորդ Մուամար Քադաֆին այդ երկրի հարցով Լոնդոնում կայանալիք խորհրդաժողովի մասնակիցներին կոչ է արել դադարեցնել երկրի վրա «բարբարոսական հարձակումները», ինչը նա համեմատել է Եվրոպայում Երկրորդ համաշխարհային պատերազմի ժամանակվա հիտլերյան կայծակնային պատերազմի հետ։
«Վե՛րջ տվեք Լիբիայի վրա ձեր բարբարոսական և անարդար հարձակումներին։ Թողեք Լիբիան լիբիացիներին, դուք զբաղված եք մարդկանց կործանելով և զարգացող երկիրը ոչնչացնելով»,– Քադաֆիի խոսքերն է մեջբերել «Ֆրանս Պրես»–ը։
Լիբիայի հարցով Լոնդոնում կայանալիք խորհրդաժողովին կմասնակցեն ավելի քան 40 պետությունների արտաքին գործերի նախարարներ, միջազգային հիմնական կազմակերպությունների, ինչպես նաև արաբական աշխարհի կարևորագույն կազմակերպությունների ներկայացուցիչներ, որպեսզի քննարկեն տարածաշրջանի քաղաքական և հումանիտար իրավիճակը վերականգնելուն ուղղված հետագա գործողությունները։