Լրահոս

10.06.2020 15:50


Արմավիրի մարզում 28-ամյա վարորդը «Opel»-ով մխրճվել է «Կռազ»-ի մեջ. վարորդի դին ավտոմեքենայից դուրս են բերել փրկարարները

Արմավիրի մարզում 28-ամյա վարորդը «Opel»-ով մխրճվել է «Կռազ»-ի մեջ. վարորդի դին ավտոմեքենայից դուրս են բերել փրկարարները

Այսօր՝ հունիսի 10-ին, ավտովթար է տեղի ունեցել Արմավիրի մարզում։ Ժամը 11։30-ի սահմաններում Սարդարապատ գյուղի բնակիչ՝ 28-ամյա Թելման Սարգսյանը իր վարած Opel մակնիշի առանց համարանիշի ավտոմեքենայով Արմավիր-Սարդարապատ ավտոճանապարհի 1-ին կմ հատվածում դուրս է եկել ճանապարհի երթևեկելի գոտուց, բախվել ծառին, ապա առաջ ընթանալով՝ մխրճվել ճանապարհի թույլատրելի հատվածում կայանված «Կռազ» մակնիշի վերամբարձ կռունկի հետնամասի մեջ։

Ինչպես դեպքի վայրից հայտնում է shamshyan.com-ը, վթարի հետևանքով վարորդը տեղում մահացել է։

Նրա դին ավտոմեքենայից դուրս են բերել ԱԻՆ ՓԾ Արմավիրի մարզային փրկարարական վարչության հրշեջ-փրկարարներն ու քաղաքացիները։

Փաստի առթիվ ՀՀ ՔՕ-ի 242 հոդվածի 2-րդ մասի հատկանիշներով հարուցվել է քրեական գործ։

Քննիչի հանձնարարականով ավտոմեքենան քարշակի միջոցով տեղափոխվեց ոստիկանության Արմավիրի բաժնի պահպանվող հատուկ տարածք։

Դեպքի վայրում հավաքվածներն ասում էին, որ վարորդը ավտոմեքենան 3 օր առաջ էր գնել և դեռ համարանիշներ չուներ։

Այս խորագրի վերջին նյութերը