Լրահոս

29.03.2011 13:37


ԲՀԿ–ական Նաիրա Զոհրաբյանը հարցեր է ուղղելու Թուրքիայի վարչապետին

ԲՀԿ–ական Նաիրա Զոհրաբյանը հարցեր է ուղղելու Թուրքիայի վարչապետին

Ապրիլի 11-ին Ստրասբուրգում մեկնարկելու է ԵԽԽՎ գարնանային նստաշրջանը:  ԵԽԽՎ-ում ՀՀ պատվիրակության անդամ Նաիրա Զոհրաբյանը տեղեկացրեց, որ այս նստաշրջանին ներկա է լինելու նաեւ Թուրքիայի վարչապետ Էրդողանը, որին հարց տալու համար Զոհրաբյանն արդեն հերթագրվել է։

–Հաշվի առնելով, որ մարտի 27-ին Ստամբուլի Շիշլիի քաղաքացիական գործերով երրորդ դատարանը մեղավոր է ճանաչել Նոբելյան մրցանակի դափնեկիր Օրհան Փամուկին, այսպես կոչված «թուրք ինքնությունը» վիրավորելու համար, իմ հարցը Թուքիայի վարչապետին վերաբերելու է Օրհան Փամուկին կրկին առաջադրված այդ մեղադրանքին, եւ  ընդհանրապես Թուրքիայի Քրեական Օրենսգրքի 301-րդ խայտառակ հոդվածին: Ուզում եմ հիշեցնել, որ ընդամենը  մեկ ամիս առաջ ելույթ ունենալով Լոնդոնում, Թուրքիայի արտգործնախարար Ահմեդ Դավութօղլուն, պատասխանելով հայազգի ներկայացուցչի հարցին, ցինիկաբար ասել էր, թե չնայած 301 հոդվածը պահպանված է Թուրքիայի Քրեական Օրենսգրքում, սակայն այդ հոդվածով իրենք այլեւս ոչ մեկին չեն դատում: Դա, ըստ էության, թուրք իշխանության հերթական երեսպաշտությունն ու  լկտի սուտն էր, քանզի բավական էր Փամուկը հունական մի ամսագրի տված հարցազրույցում ասեր, որ 2005 թվականին իր արած հայտարարությունը, թեª ՙթուրքերը մեկ միլիոն հայ եւ 30 հազար քուրդ են սպանել՚ ուժի մեջ է, եւ Թուրքիան անմիջապես գործի դրեց այդ չարաբաստիկ 301 հոդվածը: Անկեղծ ասած, ինձ ոչ այնքան Թուրքիայի այդ քաղաքականությունն  է զարմացնում, որքան մասնավորապես Եվրոպական Միությունը, որը անգամ նման դատավճիռներից հետո շարունակում է  Թուրքիայի հետ ԵՄ անդամակցության բանակցություններ վարել:

Ինչեւէ, ես ահա այս հարցն եմ ուղղելու Էրդողանին՝ ակնկալելով պատասխան, թե ինչպե՞ս կարող է ԵՄ անդամակցության ձգտել մի երկիր, որի Քրեական Օրենսգրքում խոսքի ազատությունը ոնտահարող նման խայտառակ հոդված կա,- մեզ հետ զրույցում ասաց Նաիրա Զոհրաբյանը:

7or.am

Այս խորագրի վերջին նյութերը