Արարատի մարզում արձանագրվել է կորոնավիրուսից մահվան 17 դեպք
Արարատի մարզում վերջին տվյալներով արձանագրվել է կորոնավիրուսից մահվան 17 դեպք, վարակվածների թիվը հասել է 1 165-ի: «Արմենպրես»-ի փոխանցմամբ՝ այս մասին ԱԺ-ում լրագրողների հետ զրույցում ասաց մարզպետ Գարիկ Սարգսյանը:
«Մոտ 1 165 վարակվածներ ունենք ամբողջ մարզում, որոնցից առողջացել է 474-ը: Այսօրվա դրությամբ ունենք 17 մահ: Ընդհանուր առմամբ վիճակը գտնվում է մեր վերահսկողության ներքո»,-ասաց մարզպետն ու հիշեցրեց՝ նոր կարգավորումներով արդեն ամբուլատորիաներն են զբաղվում թեթև հիվանդներով, իսկ ավելի բարդ դեպքերը բուժում են ստանում վերապրոֆիլավորված կամ ինեֆկցիոն բուժկենտրոններում:
Նա հիշեցրեց, որ Արտաշատի ԲԿ-ն վերապրոֆիլավորվել է և դարձել ինֆեկցիոն հիվանդանոց, երկու օր է, ինչ Վեդու ԲԿ-ն նույնպես գործում է որպես ինֆեկցիոն հիվանդանոց: Արտաշատի ԲԿ-ն կարող է զբաղվել 125 հիվանդների բուժմամբ, իսկ Վեդու ԲԿ-ն՝ շուրջ 100 հիվանդների:
Հայաստանում հունիսի 10-ին, ժամը 11:00-ի դրությամբ հաստատվել է կորոնավիրուսային հիվանդության ընդհանուր 14 103 դեպք, որոնցից 5 226-ն` առողջացած: Կորոնավիրուսային հիվանդությամբ այս պահին փաստացի բուժում է ստանում 8 573 պացիենտ: Ընդհանուր առմամբ, կատարվել է 73 156 թեստավորում: Այսպիսով` կա կորոնավիրուսային հիվանդությամբ հաստատված 428 նոր դեպք և 775 առողջացած։ Ընդհանուր առմամբ, կորոնավիրուսային հիվանդությունից արձանագրվել է մահվան 227 դեպք: