Վրաստանում դիմորդները կորոնավիրուսի անվճար թեստ կհանձնեն
Դիմորդները Վրաստանում կորոնավիրուսի անվճար թեստավորում կանցնեն: Այս մասին հայտնել է Հիվանդությունների վերահսկման ազգային կենտրոնի (ՀՎԱԿ) ղեկավար Ամիրան Գամղրելիձեն:
Այս տարվա Միասնական ազգային քննություններին (այսուհետ՝ ՄԱՔ) կմասնակցեն ավելի քան 55 հազար դիմորդներ և ուսանողներ:
Վրաստանում քննությունները կսկսվեն հուլիսի 6-ին և կտևեն մինչև հուլիսի 25-ը: Մագիստրոսական քննությունները կսկսվեն օգոստոսի 1-ից և կտևեն մինչև օգոստոսի 4-ը ներառյալ: Ինչպես նախորդ տարիներին, քննական կենտրոնները բաց կլինեն Թբիլիսիում, Ռուսթավիում, Գորիում, Ախալցիխեում, Թելավիում, Քութայիսիում, Բաթումիում, Խուլոյում, Զուգդիդիում, Փոթիում, Օզուրգեթիում:
ՄԱՔ-ը հանձնելու համար ՀՎԱԿ-ի կողմից մշակված կանոնների համաձայն՝ դիմորդները ստիպված կլինեն անցնել ջերմաչափում՝ նախքան քննությունը հանձնելը: Եթե դիմորդների մոտ ֆիքսվի նորմայից բարձր ջերմություն, ապա նա պարտավոր է ներկայացնել տեղեկանք, որում նշվում է, որ կորոնավիրուսի թեստն անցել է, և արդյունքը բացասական է:
Ամիրան Գամղրելիձեն ընդգծել է, որ համաճարակաբանները անում են ամեն ինչ, որպեսզի քննությունների ընթացքում վարակման դեպքեր չլինեն, իսկ քննական տարածքները չդառնան վարակի զանգվածային տարածման աղբյուր:
ՀՎԱԿ-ի ղեկավարը բացատրել է, որ եթե դիմորդը քննությունից առաջ զգում է կորոնավիրուսային վարակի հիմնական ախտանիշները` տենդ, հազ, դժվար շնչառություն, նա պետք է խորհրդակցի ընտանեկան բժշկի հետ, և նրա առաջարկությամբ կկատարվեն լրացուցիչ լաբորատոր հետազոտություններ, այսինքն` կորոնավիրուսի համար լաբորատոր անալիզ:
Եթե դիմորդի մոտ հաստատվի կորոնավիրուս, ապա նրան չի թույլատրվի քննության մասնակցել: Եթե նա նախապես անցել է ախտորոշման ընթացակարգերը, և COVID-19-ի պատասխանը բացասական է, նրան թույլատրվում է անցնել թեստը՝ չնայած ախտանիշներին:
Բացի այդ, եթե առաջին քննության է թույլատրվել աննշան ախտանիշ ունեցող դիմորդ, քանի որ լաբորատոր անալիզների արդյունքների համաձայն, նա կորոնավիրուս չունի, ապա երկրորդ քննության համար նա ստիպված կլինի նորից անցնել հետազոտություն:
Գամղրելիձեն շեշտել է, որ դիմորդների համար թեստերը, ներառյալ կրկնակի թեստավորումը, անցկացվելու են բացարձակապես անվճար:
Համաձայն ՀՎԱԿ-ի կազմած հրահանգակների՝ ախտանիշ ունեցող դիմորդը կհանձնի քննություն մեկուսացված սենյակում՝ համապատասխան թափանցիկ վահաններով առանձնացված տարածքում:
Հրահանգակներում նշվում են տարբեր ընտրանքներ, թե ինչպես պետք է գործի Քննությունների և գնահատման կենտրոնը՝ դիմորդների մոտ առանձին ախտանիշների առկայության դեպքում:
ՀՎԱԿ-ը նաև ծնողների և դիմորդների ուշադրությունն է հրավիրում այն փաստի վրա, որ քննություն հանձնելը ինքնին սթրես է և կարող է առաջացնել տենդ:Բացի այդ, երբ ջերմաչափում է կատարվում հեռակա կարգով՝ օգտագործելով էլեկտրոնային ջերմաչափեր, ջերմաստիճանի ցուցիչը կարող է ճշգրիտ չլինել: Հետևաբար, ՀՎԱԿ-ն առաջարկում է կրկնակի ստուգել մարմնի ջերմաստիճանի արդյունքները՝ օգտագործելով սովորական (սնդիկով աշխատող) ջերմաչափ:
Վրաստանում ներկայումս գործում է 17 լաբորատորիա, որտեղ հնարավոր է իրականացնել կորոնավիրուսի ՊՇՌ (PCR) թեստ: ՄԱՔ-ի մեկնարկի ժամանակ նման լաբորատորիաների քանակն արդեն կլինի 20-22: Այսպիսով, դիմորդները հնարավորություն կունենան դիմել Թբիլիսիի, Բաթումիի, Քութաիսիի և Օզուրգեթիի լաբորատորիաներ:
Վրաստանում դիմորդները կորոնավիրուսի անվճար թեստ կհանձնեն
Դիմորդները Վրաստանում կորոնավիրուսի անվճար թեստավորում կանցնեն: Այս մասին հայտնել է Հիվանդությունների վերահսկման ազգային կենտրոնի (ՀՎԱԿ) ղեկավար Ամիրան Գամղրելիձեն:
Այս տարվա Միասնական ազգային քննություններին (այսուհետ՝ ՄԱՔ) կմասնակցեն ավելի քան 55 հազար դիմորդներ և ուսանողներ:
Վրաստանում քննությունները կսկսվեն հուլիսի 6-ին և կտևեն մինչև հուլիսի 25-ը: Մագիստրոսական քննությունները կսկսվեն օգոստոսի 1-ից և կտևեն մինչև օգոստոսի 4-ը ներառյալ: Ինչպես նախորդ տարիներին, քննական կենտրոնները բաց կլինեն Թբիլիսիում, Ռուսթավիում, Գորիում, Ախալցիխեում, Թելավիում, Քութայիսիում, Բաթումիում, Խուլոյում, Զուգդիդիում, Փոթիում, Օզուրգեթիում:
ՄԱՔ-ը հանձնելու համար ՀՎԱԿ-ի կողմից մշակված կանոնների համաձայն՝ դիմորդները ստիպված կլինեն անցնել ջերմաչափում՝ նախքան քննությունը հանձնելը: Եթե դիմորդների մոտ ֆիքսվի նորմայից բարձր ջերմություն, ապա նա պարտավոր է ներկայացնել տեղեկանք, որում նշվում է, որ կորոնավիրուսի թեստն անցել է, և արդյունքը բացասական է:
Ամիրան Գամղրելիձեն ընդգծել է, որ համաճարակաբանները անում են ամեն ինչ, որպեսզի քննությունների ընթացքում վարակման դեպքեր չլինեն, իսկ քննական տարածքները չդառնան վարակի զանգվածային տարածման աղբյուր:
ՀՎԱԿ-ի ղեկավարը բացատրել է, որ եթե դիմորդը քննությունից առաջ զգում է կորոնավիրուսային վարակի հիմնական ախտանիշները` տենդ, հազ, դժվար շնչառություն, նա պետք է խորհրդակցի ընտանեկան բժշկի հետ, և նրա առաջարկությամբ կկատարվեն լրացուցիչ լաբորատոր հետազոտություններ, այսինքն` կորոնավիրուսի համար լաբորատոր անալիզ:
Եթե դիմորդի մոտ հաստատվի կորոնավիրուս, ապա նրան չի թույլատրվի քննության մասնակցել: Եթե նա նախապես անցել է ախտորոշման ընթացակարգերը, և COVID-19-ի պատասխանը բացասական է, նրան թույլատրվում է անցնել թեստը՝ չնայած ախտանիշներին:
Բացի այդ, եթե առաջին քննության է թույլատրվել աննշան ախտանիշ ունեցող դիմորդ, քանի որ լաբորատոր անալիզների արդյունքների համաձայն, նա կորոնավիրուս չունի, ապա երկրորդ քննության համար նա ստիպված կլինի նորից անցնել հետազոտություն:
Գամղրելիձեն շեշտել է, որ դիմորդների համար թեստերը, ներառյալ կրկնակի թեստավորումը, անցկացվելու են բացարձակապես անվճար:
Համաձայն ՀՎԱԿ-ի կազմած հրահանգակների՝ ախտանիշ ունեցող դիմորդը կհանձնի քննություն մեկուսացված սենյակում՝ համապատասխան թափանցիկ վահաններով առանձնացված տարածքում:
Հրահանգակներում նշվում են տարբեր ընտրանքներ, թե ինչպես պետք է գործի Քննությունների և գնահատման կենտրոնը՝ դիմորդների մոտ առանձին ախտանիշների առկայության դեպքում:
ՀՎԱԿ-ը նաև ծնողների և դիմորդների ուշադրությունն է հրավիրում այն փաստի վրա, որ քննություն հանձնելը ինքնին սթրես է և կարող է առաջացնել տենդ: Բացի այդ, երբ ջերմաչափում է կատարվում հեռակա կարգով՝ օգտագործելով էլեկտրոնային ջերմաչափեր, ջերմաստիճանի ցուցիչը կարող է ճշգրիտ չլինել: Հետևաբար, ՀՎԱԿ-ն առաջարկում է կրկնակի ստուգել մարմնի ջերմաստիճանի արդյունքները՝ օգտագործելով սովորական (սնդիկով աշխատող) ջերմաչափ:
Վրաստանում ներկայումս գործում է 17 լաբորատորիա, որտեղ հնարավոր է իրականացնել կորոնավիրուսի ՊՇՌ (PCR) թեստ: ՄԱՔ-ի մեկնարկի ժամանակ նման լաբորատորիաների քանակն արդեն կլինի 20-22: Այսպիսով, դիմորդները հնարավորություն կունենան դիմել Թբիլիսիի, Բաթումիի, Քութաիսիի և Օզուրգեթիի լաբորատորիաներ:
Աղբյուրը՝ jnews.ge