Սևանում խեցգետին որսալն այս տարի կարգելվի. պաշարները վտանգված են
Շրջակա միջավայրի նախարարի ժամանակավոր պաշտոնակատար Վահե Ջիլավյանն այսօր ԱԺ–ում հայտարարեց, որ Սևանա լճում այս տարի խեցգետի որսն արգելված է: Փոխարենը, նրա խոսքով, կարելի է մինչև 200 տոննա սիգ որսալ:
«Այսինքն՝ օրինական խեցգետնի որս չի թույլատրվում, և մենք չենք տալու թույլտվություն»,-ասաց Ջիլավյանը:
Սիգի որսի 200 և խեցգետնի որսի 0 տոննա թույլատրելու որոշումը կայացվել է ՀՀ ԳԱԱ հիդրոէկոլոգիայի և ձկնաբանության ինստիտուտի կատարած հետազոտությունների հիման վրա:
Թե որքան են Սևանում սիգի ու խեցգետնի պաշարները, նախարարի պաշտոնակատարը չհիշեց:
ՀՀ շրջակա միջավայրի նախկին նախարար Էրիկ Գրիգորյանըմարտին ասել էր, որ սիգի արդյունագործական պաշարները Սևանում 2019թ-ին գնահատվել է 750 տոննա, այս տարի` շուրջ 700։Բայց սիգի ընդհանուր պաշարը, նախկին նախարարի տվյալներով, շուրջ 3000 տոննա է: Մինչդեռ խեցգետնի սխալ որսի հետևանքով այդ կենդանատեսակի գոյությունն այսօր Սևանում վտանգված է:
Սևանում խեցգետին որսալն այս տարի կարգելվի. պաշարները վտանգված են
Շրջակա միջավայրի նախարարի ժամանակավոր պաշտոնակատար Վահե Ջիլավյանն այսօր ԱԺ–ում հայտարարեց, որ Սևանա լճում այս տարի խեցգետի որսն արգելված է: Փոխարենը, նրա խոսքով, կարելի է մինչև 200 տոննա սիգ որսալ:
«Այսինքն՝ օրինական խեցգետնի որս չի թույլատրվում, և մենք չենք տալու թույլտվություն»,-ասաց Ջիլավյանը:
Սիգի որսի 200 և խեցգետնի որսի 0 տոննա թույլատրելու որոշումը կայացվել է ՀՀ ԳԱԱ հիդրոէկոլոգիայի և ձկնաբանության ինստիտուտի կատարած հետազոտությունների հիման վրա:
Թե որքան են Սևանում սիգի ու խեցգետնի պաշարները, նախարարի պաշտոնակատարը չհիշեց:
ՀՀ շրջակա միջավայրի նախկին նախարար Էրիկ Գրիգորյանը մարտին ասել էր, որ սիգի արդյունագործական պաշարները Սևանում 2019թ-ին գնահատվել է 750 տոննա, այս տարի` շուրջ 700։ Բայց սիգի ընդհանուր պաշարը, նախկին նախարարի տվյալներով, շուրջ 3000 տոննա է: Մինչդեռ խեցգետնի սխալ որսի հետևանքով այդ կենդանատեսակի գոյությունն այսօր Սևանում վտանգված է:
Աղբյուրը՝ armeniasputnik.am