Չեխիայում բողոքի ակցիաներ են անցկացվել ընդդեմ համավարակի ժամանակ իշխանությունների գործողությունների (տեսանյութ)
Հունիսի 9-ի երեկոյան Չեխիայի Հանրապետության բազմաթիվ քաղաքներում ավելի քան 150 բողոքի ակցիա է անցկացվել ընդդեմ համավարակի ժամանակ երկրի իշխանությունների գործողությունների: Այս մասին տեղեկացնում է ՏԱՍՍ գործակալությունը` հղում տալով չեխական տեղեկատվական գործակալությանը:
Բողոքի ակցիաներից խոշորագույնը, որին մասնակցել է շուրջ 1500 մարդ, տեղի է ունեցել Պրահայի կենտրոնում` Հին քաղաքի հրապարակում: Բողոքի ակցիաների կազմակերպիչը «Միլիոն ակնթարթներ ժողովրդավարության համար» քաղաքացիական նախաձեռնությունն է եղել:
Անցյալ տարի այս նախաձեռնությանը հաջողվել էր հարյուր հազարավոր մարդկանց հանել փողոց երկրի ներկայիս վարչապետ, միլիարդատեր Անդրեյ Բաբիշի հրաժարականի պահանջով:
Նախօրեին տեղի ունեցած բողոքի ակցիաների ընթացքում նույնպես սուր քննադատություն է հնչել վարչապետի հասցեին: Ակցիայի մասնակիցները վարչապետին պատասխանատու են համարել բուժաշխատողներին ոչ բավարար բժշկական պարագաներով ապահովելու, ինչպես նաև Չեխիայում կորոնավիրուսի տարածմանն ուշացած արձագանքելու համար:
«Կառավարությունն ու վարչապետը հունվարի 28-ին հրաժարվեցին քննարկել ընդդիմության բարձրացրած` կորոնավիրուսի դեմ պայքարում Չեխիայի պատրաստվածության հարցը: Մինչ այժմ պատասխան չկա նաև այն հարցին, թե ինչու բյուջետայի միջոցների մեծ մասը, որոնք նախատեսված էին բժշկական իրերի գնման համար, տրամադրվել է չինական ընկերություններին և միայն 1%-ն է տրամադրվել չեխական կազմակերպություններին»,-հայտարարել է նախաձեռնության առաջնորդ Միկուլաշ Մինարժը` ելույթ ունենալով հրապարակում հավաքվածների առջև:
Բանախոսները Բաբիշին մեղադրել են նաև անձնական և պետական շահերի բախման համար: Նրանց խոսքերով`վարչապետն օգտագործում է իշխանական լծակները ՝ իր ընկերությունները հարստացնելու համար: Նրան մեղադրում էին նաև Չեխոսլովակիայի Սոցիալիստական Հանրապետության պետական անվտանգության հետ որպես տեղեկատու համագործակցելու համար ՝ չնայած ապացույցների բացակայությանը:
Քաղաքական գործիչը կտրականապես հերքում է այդ պնդումները:
Չեխիայում, վերջին տվյալներով, գրանցվել է կորոնավիրուսով վարակման 9763 դեպք, վարակման հետևանքով մահացել է 330 մարդ:

Աղբյուրը՝ tert.am