Լրահոս

29.03.2011 13:13


«Ժառանգությունը» պայքարում է նաև որոշ ընդդիմադիրների ցինիզմի դեմ

«Ժառանգությունը» պայքարում է նաև որոշ ընդդիմադիրների ցինիզմի դեմ

Այն, որ իշխանական շրջանակները «Ժառանգություն» կուսակցության հիմնադիր Րաֆֆի Հովհաննիսյանի հացադուլի մասին բավական ցինիկ և ծաղրական հայտարարություններ են հնչեցնում, թերևս բնական է։ Սակայն ինչպե՞ս են գնահատում ընդդիմադիր դաշտից հնչող նմանօրինակ հայտարարությունները։ «7օր»–ն այս հարցն ուղղել է «Ժառանգություն» խմբակցության ղեկավար Ստեփան Սաֆարյանին։

–Մի՛ մոռացեք, որ այդ կարծիք հայտնողներից շատերը եղել են նախկին իշխանություն, հետևաբար երևի դա հատուկ հոգեբանության տեսակ է,–պատասխանել է Ստեփան Սաֆարյանը,–այնպես որ, չի կարելի  ասել, որ ցինիզմը հատուկ է միայն իշխանական դաշտին։

Ս. Սաֆարյանը նշել է, որ ի գիտություն են ընդունում այդ ցինիզմը և նաև դրա դեմ են պայքարում, բայց ոչ թե՝ ընդդիմադիր գործիչների դեմ, քանի որ, նրա խոսքերով, իրենց նպատակը իշխանությունների փոփոխությունն է։

–Մենք ընդդիմության փոփոխության խնդիր մեր առաջ չենք դրել և չենք էլ դնելու։ Կարծում եմ, որ եթե Հայաստանի հասարակության մեջ ձևավորվի մի հարթակ, որտեղ բարոյականությունը, առաքինությունը, արժեքներն ուղղակի սերտորեն շաղկապված կլինեն քաղաքականությանը, իսկ այդպիսի հարթակ այսօր ձևավորեց Րաֆֆի Հովհաննիսյանն իր հացադուլի միջոցով, և եթե այդ հարթակում հավաքվեն բոլոր այդ տեսակի մարդիկ, ու մթնոլորտը փոխվի, այդ դեպքում մնացած ցինիկները չեն երևա,–ավելացրել է «Ժառանգություն» խմբակցության ղեկավարը։

7or.am

Այս խորագրի վերջին նյութերը