Թուրքիայում 1 օրում կորոնավիրուսով վարակման 993 դեպք է գրանցվել
Թուրքիայում հունիսի 9-ին նոր տեսակի կորոնավիրուսից (Covid-19) մահացել է 18 մարդ։ Այդ մասին «Twitter» միկրոբլոգի իր պաշտոնական էջում հայտնել է Թուրքիայի առողջապահության նախարար Ֆահրեթթին Քոջան։
Նա նշել է, որ 1 օրվա ընթացքում արված 37․225 թեստի արդյունքում հաստատվել է կորոնավարակի 993 նոր դեպք։ Նույն ժամանակահատվածում գրանցվել է վարակակիրների մահվան 18 դեպք, իսկ ապաքինման 3.218 դեպք:
Ըստ պաշտոնական տվյալների` Թուրքիայում մինչև օրս համավարակից ապաքինվել է 144.598 մարդ, իսկ 642 հիվանդ էլ գտնվում է վերակենդանացման բաժանմունքում։
Այսպիսով, վերջին տվյալների համաձայն՝ Թուրքիայում ընդհանուր առմամբ արձանագրվել է վարակման 172․114, իսկ մահվան 4․729 դեպք։ Թեստավորումների թիվն էլ հասել է 2․415.179-ի։
Թուրքիայում կորոնավիրուսի պիկը գրանցվել է ապրիլի վերջին։ Այժմ, ըստ հրապարակված տվյալների, երկրում կորոնավիրուսի վարակման դեպքերի թիվն աստիճանաբար նվազում է։
Հիշեցնենք, որ Թուրքիայում պաշտոնական տվյալներով` կորոնավիրուսով վարակվելու առաջին դեպքը հաստատվել է մարտի 11-ին, իսկ մահվան առաջին դեպքը՝ մարտի 17-ին։

Աղբյուրը՝ ermenihaber.am