Լրահոս

29.03.2011 12:37


ՀՀ Նախագահի աշխատակազմի «կոնտինգենտի» կենսագրություններում գաղտնիքներ կա՞ն

ՀՀ  Նախագահի  պաշտոնական կայքի  մասին  պարոն  Ս.Սարգսյանի  կարծիքը/Հ.Գ./ ժողովրդավարության  մասին  նրա  պատկերացումների  անթաքույց  ցուցադրումն  է` խոսքի և  գործի  հերթական  անհամապատասխանության  վառ  օրինակ:

Երկրի  գլխավոր  կայքը, թերևս, պետական  մարմինների  կայքերից, միակն  է, որ, համաձայն  ՀՀ  օրենսդրության  պահանջների,  չի  տեղեկացնում  ՀՀ  Նախագահի  աշխատակազմի  պաշտոնատար  անձանց   կենսագրականորոշ  տվյալների  մասին:

Ի  դեպ, տեղեկատվության  ազատության  այս  սահմանափակումներն  իրականացվել  են, հիմնականում,  Ս.Սարգսյանի  կողմից  ՀՀ  Նախագահի  լիազորություններն  ընդունելուց հետո:

Իսկ, ներկայիս  զինդատախազի  կենսագրության բացահայտումից  հետո  նրանում պարզված  տեղեկատվությունը/հակասությունները/  հիմք  է  տալիս  նաև  ենթադրելու, որ  ՀՀ  Նախագահի  աշխատակազմի  «կոնտինգենտի»  կենսագրություններում  «գաղտնիքներ» կան:

Մնում  է  պարզել` ինչպիսի:

«Ընդդեմ  ՀՀԿ  ապօրինությունների»

Հ.Գ.  -  http://www.president.am/president/cover/arm/

«Բարի գալուստ www.president.am Շնորհակալություն մեր աշխատանքինկատմամբ հետաքրքրության համար: Հուսովեմ,  կայքն իր բովանդակությամբ եւ բազմաթիվ հնարավորություններով Ձեզ համար կդառնա տեղեկատվական լավագույն աղբյուր:

Սերժ Սարգսյան»։

Այս խորագրի վերջին նյութերը