Ուժայիններում հաճախակի փոփոխություններն իրենց բացասական հետևանքները թողնելու են. Գագիկ Համբարյան (տեսանյութ)
Տեսնելով, թե ինչպես է այս ճգնաժամային պայմաններում գահավիժում իր ռեյտինգը՝ ուժայիններում փոփոխություններ անելով՝ Փաշինյանը փորձում է ԱԱԾ-ն ու ոստիկանությունն ամբողջությամբ իր ձեռքը վերցնել: Այս մասին Արմնյուզ ՀԸ Անժելա Թովմասյանի՝ «Հայելու առաջ» հեղինակային հաղորդման ժամանակ ասել է քաղաքագետ Գագիկ Համբարյանը՝ անդրադառնալով երեկ տեղի ունեցած պաշտոնանկություններին:
Հիշեցնենք՝ վարչապետի որոշմամբ՝ երեկ պաշտոնանկ են եղել ՀՀ ԱԱԾ տնօրեն Էդուարդ Մարտիրոսյանը, ԶՈՒ ԳՇ պետ Արտակ Դավթյանն ու ՀՀ ոստիկանապետ Արման Սարգսյանը:
Գագիկ Համբարյանի խոսքով՝ հասարակության մոտ որոշակի դժգոհություն է հասունանում և Արգիշտի Քյարամյանին ԱԱԾ տնօրեն նշանակելը վաղուց էր պլանավորած. «Ոստիկանապետ նշանակելով իր մտերիմ ընկերոջը, ԱԱԾ տնօրեն Արգիշտի Քյարամյանին, ով մեկ օրում մի քանի պաշտոնի էր նշանակվել, Փաշինյանն ամբողջությամբ իր մարդկանց է նշանակումներ անում»
Քաղաքագետի համոզմամբ՝ Նիկոլ Փաշինյանը վստահելի մարդիկ չունի, դրա համար էլ իրեն շրջապատում է խնամի-ծանոթ-բարեկամներով. «Ընդհանրապես ուժային կառույցները չեն սիրում սթրեսներ: Մեր նման երկիրը չի կարող իրեն թույլ տալ տարվա մեջ երեք անգամ ԱԱԾ տնօրեն ու ոստիկանապետ փոխել: Այս գործընթացն իր բացասական հետևանքները թողնելու է»:
Ըստ Գագիկ Համբարյանի՝ Նիկոլ Փաշինյանը զուրկ է պետական մտածելակերպից:
Հարցին՝ ինչու՞ ավելի շուտ Նիկոլ Փաշինյանը չգնաց փոփոխությունների, այլ հիմա, երբ մի քանի աղմկահարույց բացահայտումներ է անում Վատիկանում նախկին դեսպան Միքայել Մինասյանը, երկրում արտակարգ դրություն է՝ կորոնավիրուսով պայմանավորված, քաղաքագետը պատասխանել է. «Գուցե վերջին շրջանում արված սկանդալային բացահայտումներն են՝ կապված մաքսանենգ ծխախոտի, ադամանդի վերաբերյալ Նիկոլ Փաշինյանին բերել այն կետին, որ ֆորսմաժորային այս իրավիճակում ինքը գնա ֆորս մաժորի»:
Գագիկ Համբարյանն ընդգծում է, որ Նիկոլ Փաշինյանի իշխանության գալուց հետո ԱԱԾ-ի և Ոստիկանության նկատմամբ հանրությունն անլուրջ վերաբերմունք ունի. «Հիշու՞մ եք, որ դեռ Վանեցյանի ժամանակ Փաշինյանը ԱԱԾ-ին հրահանգեց գազալցակայաններում ստուգել ՀԴՄ կտրոնների տրամադրումը: Սա ուղղակիորեն նսեմացրեց այս կառույցին»:
Գագիկ Համբարյանը նաև նշում է. «Պատահական չէ, որ իշխանությանը սատարող որոշ կառույցներ, որոնք կապեր ունեն Սորոսի հիմնադրամի հետ, մարդկանց ականջին կաթացնում են, որ մեր ԱԱԾ-ում ինչ-որ «կագեբեյիշնիկներ ու էֆբեէյշիկներ են»:
Ըստ քաղաքագետի՝ Նիկոլ Փաշինյանը կոնկրետ հիբրիդային պատերազմ է սկսել ԱԱԾ-ի և Ոստիկանության նկատմամբ.

Աղբյուրը՝ tert.am