Լրահոս

09.06.2020 17:10


Հունիսի 10-13-ը շրջանների զգալի մասում, 14-ին առանձին շրջաններում կեսօրից հետո սպասվում է կարճատև անձրև և ամպրոպ

Հունիսի 10-13-ը շրջանների զգալի մասում, 14-ին առանձին շրջաններում կեսօրից հետո սպասվում է կարճատև անձրև և ամպրոպ

Հանրապետության տարածքում՝

Հունիսի 9-ի ցերեկը սպասվում է առանց տեղումների եղանակ: Հունիսի 10-13-ը շրջանների զգալի մասում, 14-ին առանձին շրջաններում կեսօրից հետո սպասվում է կարճատև անձրև և ամպրոպ, ամպրոպի ժամանակ` քամու ուժգնացում՝ 15-20 մ/վ: Առանձին վայրերում հնարավոր է նաև կարկուտ:

Քամին՝ հարավ-արևմտյան՝ 3-8 մ/վ:

Օդի ջերմաստիճանն էապես չի փոխվի:

Երևան քաղաքում՝

Հունիսի 9-ի ցերեկը, 14-ին սպասվում է առանց տեղումների եղանակ: Հունիսի 10-13-ի կեսօրից հետո քաղաքի առանձին հատվածներում սպասվում է կարճատև անձրև և ամպրոպ, ամպրոպի ժամանակ հնարավոր է քամու ուժգնացում՝ 15-17 մ/վ:

Երևան քաղաքի հունիսի 10-ի բազմամյա կլիմայական տվյալներ․

· Օդի առավելագույն ջերմաստիճան՝ 35.70C (1984 թ.)
· Օդի նվազագույն ջերմաստիճան՝ 8.90C (2001 թ.)
· Օդի միջին օրական ջերմաստիճան՝ 21.60C

Այս խորագրի վերջին նյութերը