Աշխարհ

09.06.2020 20:54


Թուրքիայում 1 օրում 178 զինվորական է ձերբակալվել

Թուրքիայում 1 օրում 178 զինվորական է ձերբակալվել

Ստամբուլի ու Իզմիրի դատախազություններում տեղի ունեցող 2 առանձին հետաքննությունների շրջանակներում 1 օրվա ընթացքում 178 զինվորական է ձերբակալվել։ 2 հետաքննություններն էլ կապված են ԱՄՆ-ում բնակվող իսլամի քարոզիչ, միլիարդատեր Ֆեթուլլահ Գյուլենի հիմնած ու գլխավորած գյուլենական համայնքի գործունեության հետ։

Հաղորդվում է, որ ձերբակալության որոշում է կայցված ընդհանուր առմամբ 191 անձի նկատմամբ։

Տարբեր քաղաքներում իրականացված համաժամանակյա օպերացիաների ընթացքում ձերբակալվածների մեջ պայմանագրային զինվորներից բացի կան լեյտենանտի, ավագ լեյտենանտի ու փոխգնդապետի կոչումներ ունեցող սպաներ։

Հիշեցնենք, որ Թուրքիայի իշխանությունները Գյուլենին են մեղադրում 2016-ի հուլիսի 15-ին երկրում տեղի ունեցած զինված հեղաշրջման փարձը կազմակերպելու մեջ։

Ըստ Թուրքիայի իշխանությունների` Գյուլենն այդ գործողությունը ծրագրել և իրականացրել է երկրի ուժային կառույցներում ու հատկապես զինված ուժերում ներդրված մարդկանց ու համակիրների միջոցով։

Նշենք, որ հեղաշրջման փորձից հետո երկրի զինված ուժերի հազարավոր սպաներ ու զինվորներ ձերբակալվեցին, տասնյակ հազարավորներն էլ հեռացվեցին աշխատանքից։

Աղբյուրը՝ ermenihaber.am

Այս խորագրի վերջին նյութերը