ԼՂՀ ԱԺ նախագահը հանդիպել է Ս. Նիկոյանի գլխավորած պատվիրակության հետ
ԼՂՀ Ազգային ժողովի նախագահ Աշոտ Ղուլյանն ընդունել է Հայաստանի պետական ճարտարագիտական (պոլիտեխնիկ) համալսարանի (ՀՊՃՀ) պատվիրակությանը՝ համալսարանի կառավարման խորհրդի նախագահ, ՀՀ Ազգային ժողովի փոխնախագահ Սամվել Նիկոյանի գլխավորությամբ։
Պատվիրակության կազմում են եղել համալսարանի ռեկտոր, գիտխորհրդի նախագահ Ոստանիկ Մարուխյանը, պրոռեկտորներ, ֆակուլտետների դեկաններ և այլ պատասխանատուներ։
Նշվել է, որ այցի հիմնական նպատակը ԼՂՀ կրթական համակարգին համակողմանի աջակցության ցուցաբերման և այդ համատեքստում, մասնավորապես, ՀՊՃՀ-ԱրՊՀ համագործակցության կապերի հետագա զարգացման և ամրապնդման ուղիների ու ձևերի որոնման խնդիրն է։ Այդ կապակցությամբ զրուցակիցները համակարծիք են եղել, որ նման յուրաքանչյուր հանդիպում ի հայտ է բերում նոր գաղափարներ և առաջարկություններ, որոնց համատեղ քննարկումները, բնականաբար, հանգեցնում են արդյունավետ լուծումների, հետևապես և՝ համագործակցության արդյունավետության բարձրացման։
Միևնույն ժամանակ, ինչպես իր խոսքում նշել է համալսարանի ռեկտորը, որոշվել է այցի ծրագրի շրջանակներում ԼՂՀ Ազգային ժողովի պատգամավոր, ԱրՊՀ պրոֆեսոր Արպատ Ավանեսյանին հանձնել ՀՊՃՀ Պատվավոր պրոֆեսորի կոչման վկայագիրը։
Նրա հաղորդմամբ՝ համալսարանի գիտական խորհրդի որոշմամբ այդ բարձր կոչումը նրան շնորհվել է ԼՂՀ-ում բարձրագույն կրթության օջախի՝ Արցախի պետական համալսարանի ստեղծման ու կայացման գործընթացում ցուցաբերած բացառիկ ծառայությունների, ԼՂՀ պետական կառույցների և ՀՊՃՀ-ի փոխհամագործակցության ամուր կապերի ձևավորման ու շարունակական զարգացման ասպարեզում ներդրած ակնհայտ ավանդի համար՝ ի նշանավորումն ԼՂՀ-ում Երևանի պետական պոլիտեխնիկական ինստիտուտի ընդհանուր տեխնիկական մասնաճյուղի հիմնադրման 20-ամյակի։
Հանդիպմանը համալսարանի ռեկտորից ստանալով ՀՊՃՀ Պատվավոր պրոֆեսորի կոչման վկայագիրը, Արպատ Ավանեսյանը շնորհակալություն հայտնեց իր կատարած աշխատանքի նման բարձր գնահատանքի համար։
Հանդիպմանը ներկա էր ԼՂՀ ԱԺ նախագահի տեղակալ Արթուր Թովմասյանը։
ԼՂՀ ԱԺ նախագահը հանդիպել է Ս. Նիկոյանի գլխավորած պատվիրակության հետ
ԼՂՀ Ազգային ժողովի նախագահ Աշոտ Ղուլյանն ընդունել է Հայաստանի պետական ճարտարագիտական (պոլիտեխնիկ) համալսարանի (ՀՊՃՀ) պատվիրակությանը՝ համալսարանի կառավարման խորհրդի նախագահ, ՀՀ Ազգային ժողովի փոխնախագահ Սամվել Նիկոյանի գլխավորությամբ։
Պատվիրակության կազմում են եղել համալսարանի ռեկտոր, գիտխորհրդի նախագահ Ոստանիկ Մարուխյանը, պրոռեկտորներ, ֆակուլտետների դեկաններ և այլ պատասխանատուներ։ Նշվել է, որ այցի հիմնական նպատակը ԼՂՀ կրթական համակարգին համակողմանի աջակցության ցուցաբերման և այդ համատեքստում, մասնավորապես, ՀՊՃՀ-ԱրՊՀ համագործակցության կապերի հետագա զարգացման և ամրապնդման ուղիների ու ձևերի որոնման խնդիրն է։ Այդ կապակցությամբ զրուցակիցները համակարծիք են եղել, որ նման յուրաքանչյուր հանդիպում ի հայտ է բերում նոր գաղափարներ և առաջարկություններ, որոնց համատեղ քննարկումները, բնականաբար, հանգեցնում են արդյունավետ լուծումների, հետևապես և՝ համագործակցության արդյունավետության բարձրացման։ Միևնույն ժամանակ, ինչպես իր խոսքում նշել է համալսարանի ռեկտորը, որոշվել է այցի ծրագրի շրջանակներում ԼՂՀ Ազգային ժողովի պատգամավոր, ԱրՊՀ պրոֆեսոր Արպատ Ավանեսյանին հանձնել ՀՊՃՀ Պատվավոր պրոֆեսորի կոչման վկայագիրը։
Նրա հաղորդմամբ՝ համալսարանի գիտական խորհրդի որոշմամբ այդ բարձր կոչումը նրան շնորհվել է ԼՂՀ-ում բարձրագույն կրթության օջախի՝ Արցախի պետական համալսարանի ստեղծման ու կայացման գործընթացում ցուցաբերած բացառիկ ծառայությունների, ԼՂՀ պետական կառույցների և ՀՊՃՀ-ի փոխհամագործակցության ամուր կապերի ձևավորման ու շարունակական զարգացման ասպարեզում ներդրած ակնհայտ ավանդի համար՝ ի նշանավորումն ԼՂՀ-ում Երևանի պետական պոլիտեխնիկական ինստիտուտի ընդհանուր տեխնիկական մասնաճյուղի հիմնադրման 20-ամյակի։ Հանդիպմանը համալսարանի ռեկտորից ստանալով ՀՊՃՀ Պատվավոր պրոֆեսորի կոչման վկայագիրը, Արպատ Ավանեսյանը շնորհակալություն հայտնեց իր կատարած աշխատանքի նման բարձր գնահատանքի համար։ Հանդիպմանը ներկա էր ԼՂՀ ԱԺ նախագահի տեղակալ Արթուր Թովմասյանը։
ԼՂՀ ԱԺ մամուլի ծառայություն