Լրահոս

29.03.2011 12:04


Լիբիայի հեռուստաընկերությունն ուղիղ եթերում ցույց է տվել Քադաֆիի մահացած որդուն

Երեքշաբթի օրը Լիբիայի պետական հեռուստատեսությունը Լիբիայի առաջնորդ Մուամար Քադաֆիի որդիներից մեկի վերաբերյալ, ում մասին ավելի վաղ ասվում էր, թե շաբաթ օրը մահացել է Տրիպոլիի հոսպիտալում, տեսագրություն է տարածել։

Հեռուստաընկերությունը պնդում էր, թե Համիս ալ Քադաֆիի մասնակցությամբ հեռարձակումը ուղիղ եթեր էր։

Ավելի վաղ արաբական որոշ ԶԼՄ–ներ տեղեկացրել են, որ Լիբիայի զինված ուժերի օդաչուն միտումնավոր բախվել է ամրությանը, ինչի հետևանքով այրվածքներ ստանալով՝ զոհվել է կրտսեր Քադաֆին։

Այս խորագրի վերջին նյութերը