Վրաստանը տուգանք է սահմանում բազմամարդ հարսանիքների, տարեդարձերի և հոգեհացերի համար
Հանրային վայրերում ավելի քան տաս հոգու հավաքն արգելված է, զանգվածային միջոցառումների դեպքում ֆիզիկական անձինք կտուգանվեն 2 հազար լարիով, իսկ իրավաբանական անձինք՝ 10 հազար լարիով: Այս խախտումները կրկնելու դեպքում նախատեսվում է նաև քրեական պատասխանատվություն: Այս մասին այսօր հայտարարել է խորհրդարանի իրավաբանական հարցերի հանձնաժողովի նախագահ Անրի Օխանաշվիլին:
Օրինագիծը՝ Վարչական և Քրեական օրենսգրքերում շտուկմներով, արդեն ներկայացվել է խորհրդարան և կհաստատվի մոտ ապագայում:
«Համաձայն կառավարության կանոնակարգի, մարդկանց զանգվածային հավաքատեղիներում արգելվում է անցկացնել այնպիսի միջոցառումներ, ինչպիսիք են հարսանիքները, տարեդարձերը, հոգեհացերը: Դուք գիտեք, որ հասարակական վայրերում հավաքները թույլատրվում են մինչև տաս հոգու դեպքում, ուստի արգելվում են լայնամասշտաբ միջոցառումները: Հակառակ դեպքում դա կլինի օրենքի լուրջ խախտում՝ ֆիզիկական անձինք կտուգանվեն 2 հազար լարիով, իսկ իրավաբանական անձինք՝ 10 հազար լարիով»,-ասել է Օխանաշվիլին: