Լրահոս

29.03.2011 11:56


Շրջվել է ավտոցիստեռնը

Մարտի 28-ին ՝ժամը  14.50-ին, ստացված տեղեկության համաձայն` Վայոց ձորում՝ Եղեգնաձոր-Երևան ավտոճանապարհի 21-րդ կիլոմետրում շրջվել է «Մերսեդես» մակնիշի 22 Ա 58110 պետհամարանիշի ավտոցիստեռը: Դեպքի վայր է մեկնել մեկնել փրկարարական ուժերի վարչության փրկարական ջոկատը, ինչպես նաեվ մեկ մարտական հաշվարկ:  Պարզվել է, որ դեռևս չպարզված հանգամանքներում Իրանի Իսլամական Հանրապետու­թյան քաղաքացի Հաբիթ Տիտիկին պատկանող 22 տ հեղուկ գազով լիցքավորված ավտոցիստեռնը դուրս է եկել երթևեկելի մասից և շրջվել: Զոհեր և վիրավորներ չկան, գազի արտահոսք չկա: Գազը նախատեսված է ՛՛DD՛՛ ընկերության համար, որի ներկայացուցիչը գտնվել է դեպքի վայրում: Դեպքի վայր ժամանած երկու ավտոկռունկի միջոցով չի հաջողվել ուղղել ավտոցիստեռը:Սահմանվել է հերթապահություն: Աշխատանքները շարունակվում են:

Այս խորագրի վերջին նյութերը