Ո՞րն է եղել Դավիթ Անանյանի հրաժարականի պատճառը․ մանրամասներ․ «Հրապարակ»
«Դավիթ Անանյանի հրաժարականի մասին բազմաթիվ հրապարակումներ եղան։ Անշուշտ, այն հասունացած էր և մի քանի պատճառներ ուներ, բայց դիմում գրելու առիթն Արարատյան մաքսատուն-վարչության թեման էր։ Հիշեցնենք․ Նիկոլ Փաշինյանինէր ուղարկվել լուսանկար, որում երևում են մաքսատան տարածքում մարդկանց կուտակումներ, և նա պահանջել էր աշխատանքից ազատել մաքսատան պետին, ինչին ընդդիմացել էր ՊԵԿ նախագահը և նախընտրել ինքը դիմում գրել, քան ազատել փորձառու կադրին։
Բայց այս պատմությունն այլ նրբերանգներ էլ ունի։ Լուսանկարի պատմությունից հետո, երբ վարչապետը խիստ վրդովված է եղել, երեկոյան «զումով» խորհրդակցություն է անցկացրել, որի ժամանակ կառավարության անդամների ներկայությամբ կոշտ հրահանգել է Դավիթ Անանյանին՝ ազատել Արարատյանի պետին։ Անանյանը փորձել է բացատրել, որ կուտակված մարդիկ մաքսայինի այցելուները չեն եղել, այլ այդ տարածքում գտնվող բանկերի, իսկ մաքսայինի պետը պրոֆեսիոնալ կադր է՝ ափսոս է, բայց Նիկոլ Փաշինյանը չի ցանկացել ոչինչ լսել։ Անանյանը խնդրել է չշտապել՝ հորդորելով հարցն առավոտյան քննարկել։
Փաշինյանն ավելի է զայրացել՝ ԱԱԾ տնօրենին է դիմել, թե լուծեք այդ հարցը։ Մյուս օրը կառավարության նիստ պետք է կայանար՝ Փաշինյանը նիստին մասնակցում էր հեռավար՝ Սևանից, կառավարության անդամները՝ կառավարության շենքից։
Երբ Դավիթ Անանյանը եկել է կառավարություն, մուտքի մոտ ոստիկանը նրա ձեռքից վերցրել է հեռախոսը, մի բան, որ երբևէ չէր եղել, և ասել է, որ վարչապետի հանձնարարությունն է։Թույլ չեն տվել վերև բարձրանալ նաև Անանյանին ուղեկցող անձին, որը ՊԵԿ անվտանգության պատասխանատուն է և միշտ ուղեկցելիս է եղել նրան։ Այս վերաբերմունքից վիրավորված՝ Դավիթ Անանյանը բարձրացել է վերև՝ դիմում գրել և հեռացել»,-գրում է թերթը:
Նյութն ամբողջությամբ կարդացեք թերթի այսօրվա համարում:
Ո՞րն է եղել Դավիթ Անանյանի հրաժարականի պատճառը․ մանրամասներ․ «Հրապարակ»
«Դավիթ Անանյանի հրաժարականի մասին բազմաթիվ հրապարակումներ եղան։ Անշուշտ, այն հասունացած էր և մի քանի պատճառներ ուներ, բայց դիմում գրելու առիթն Արարատյան մաքսատուն-վարչության թեման էր։ Հիշեցնենք․ Նիկոլ Փաշինյանին էր ուղարկվել լուսանկար, որում երևում են մաքսատան տարածքում մարդկանց կուտակումներ, և նա պահանջել էր աշխատանքից ազատել մաքսատան պետին, ինչին ընդդիմացել էր ՊԵԿ նախագահը և նախընտրել ինքը դիմում գրել, քան ազատել փորձառու կադրին։
Բայց այս պատմությունն այլ նրբերանգներ էլ ունի։ Լուսանկարի պատմությունից հետո, երբ վարչապետը խիստ վրդովված է եղել, երեկոյան «զումով» խորհրդակցություն է անցկացրել, որի ժամանակ կառավարության անդամների ներկայությամբ կոշտ հրահանգել է Դավիթ Անանյանին՝ ազատել Արարատյանի պետին։ Անանյանը փորձել է բացատրել, որ կուտակված մարդիկ մաքսայինի այցելուները չեն եղել, այլ այդ տարածքում գտնվող բանկերի, իսկ մաքսայինի պետը պրոֆեսիոնալ կադր է՝ ափսոս է, բայց Նիկոլ Փաշինյանը չի ցանկացել ոչինչ լսել։ Անանյանը խնդրել է չշտապել՝ հորդորելով հարցն առավոտյան քննարկել։
Փաշինյանն ավելի է զայրացել՝ ԱԱԾ տնօրենին է դիմել, թե լուծեք այդ հարցը։ Մյուս օրը կառավարության նիստ պետք է կայանար՝ Փաշինյանը նիստին մասնակցում էր հեռավար՝ Սևանից, կառավարության անդամները՝ կառավարության շենքից։
Երբ Դավիթ Անանյանը եկել է կառավարություն, մուտքի մոտ ոստիկանը նրա ձեռքից վերցրել է հեռախոսը, մի բան, որ երբևէ չէր եղել, և ասել է, որ վարչապետի հանձնարարությունն է։ Թույլ չեն տվել վերև բարձրանալ նաև Անանյանին ուղեկցող անձին, որը ՊԵԿ անվտանգության պատասխանատուն է և միշտ ուղեկցելիս է եղել նրան։ Այս վերաբերմունքից վիրավորված՝ Դավիթ Անանյանը բարձրացել է վերև՝ դիմում գրել և հեռացել»,-գրում է թերթը:
Նյութն ամբողջությամբ կարդացեք թերթի այսօրվա համարում: