Լրահոս

29.04.2011 09:43


Տնտեսական աճը կդանդաղի, գնաճը կավելանա

Տնտեսական աճը կդանդաղի, գնաճը կավելանա

Արժույթի միջազգային հիմնադրամը(ԱՄՀ) հրապարակել է «Մերձավոր Արևելքի և Կենտրոնական Ասիայի տարածաշրջանային տնտեսության զարգացման հեռանկարներ» հերթական զեկույցը։ Համաձայն ԱՄՀ կանխատեսումների՝ տարածաշրջանում կդանդաղի տնտեսական աճը, իսկ գնաճը կավելացնա։ Ըստ այդմ՝ Հայաստանում 2011թ. տնտեսական աճը կկազմի 4,6%, գնաճը՝ 9,3%, բյուջեի պակասուրդը ՀՆԱ-ի 3,9%, ընթացիկ վճարային հաշվեկշիռը կլինի բացասական՝ ՀՆԱ-ի 12,4%։

Վրաստանում տնտեսական աճը կկազմի 5,5%, գնաճը՝ 12,6%, բյուջեի պակասուրդը՝ ՀՆԱ-ի 4%, ընթացիկ վճարային հաշվեկշիռը՝ բացասական՝ 13%։ Ադրբեջանում տնտեսական աճը կլինի 2,8%, գնաճը 10,3%, բյուջեն՝ հավելուրդով ՀՆԱ-ի 16,9%, իսկ ընթացիկ հաշվեկշիռը դրական՝ ՀՆԱ-ի 28,4%։

Այս խորագրի վերջին նյութերը