Շիրակի մարզում, գարնանային աշխատանքների մեկնարկի հետ զուգահեռ, գյուղացիները դարձյալ հայտնվել են նույն անելանելի վիճակում: Մայիսյան համայնքի բնակիչների մեծ մասը որոշել է, այս տարի հողի մշակման աշխատանքներ չի իրականցնել: Չնայած, որ 2011թ. նախատեսվում է Ուկրաինայից ու Ռուսաստանից ներկրել 2 հազար տոննա բարձր վերարտադրության գարու, ինչպես նաև եգիպտացորենի սերմնացու, սակայն սրանով, գյուղաբնակների կարծիքով, գյուղատնտեսությունը խթանելը անհնար է: Մայիսանցիներին կառավարության նմանատիպ ծրագրերը չեն ոգևորում առաջին հերթին այն պատճառով, որ հիմնականում իրենք չեն կարողանում օգտվել այդ ծրագրերից: Մայիսյան համայնքի բնակիչները կանգնած են առօրյա խնդիրների լուծման առաջ, որը նրանց դժվարությամբ է տրվում.
«Կարտոֆիլի սերմնացուն շատ թանկ է ևգրեթե գոյություն չունի: Պարարտանյութը կրկին թանկ է: Տնամերձ հողամասերում հազիվ ցանենք՝գումար չկա: Իսկ ով էլ որ վարկ է վերցրել տուժվել է, հիմա հազիվ վարկերը փակելու մասին են մտածում»,-ասում է Մայիսյան համայնքի բնակիչ Գրիգոր Վարոսյանը:
Համայնքում հետևում են գյուղատնտեսության ոլորտի վերաբերյալ կառավարության ներկայացուցիչների հայտարարություններին, սակայն համայնքի բնակիչների խոսքերով տպավորություն է ստեղծվում, որ ամպագորգոռ հայտարարություններից բացի, ոլորտի առողջացման առումով որևէ քայլ չի արվում.
«Էնպիսի տպավորություն է, որ խոսում են խոսելու համար, ոչ մի արդյունավետ որոշում չեն կայացնում: Մեզ առաջին հերթին պետք է ապահովագրել գյուղմթերքը, բացի այդ ոռոգելի հողերի խնդիր կա, հողատարածքների մշակման ամբողջ ենթահամակրգերը շարքից դուրս են եկել: Ուզու՞մ են գործ անել, թող էդտեղից սկսեն»- նշել է հողագործ Վարազդատ Փահլեվանյանը:
«Խոսում են՝ խոսելու համար»
Շիրակի մարզում, գարնանային աշխատանքների մեկնարկի հետ զուգահեռ, գյուղացիները դարձյալ հայտնվել են նույն անելանելի վիճակում: Մայիսյան համայնքի բնակիչների մեծ մասը որոշել է, այս տարի հողի մշակման աշխատանքներ չի իրականցնել: Չնայած, որ 2011թ. նախատեսվում է Ուկրաինայից ու Ռուսաստանից ներկրել 2 հազար տոննա բարձր վերարտադրության գարու, ինչպես նաև եգիպտացորենի սերմնացու, սակայն սրանով, գյուղաբնակների կարծիքով, գյուղատնտեսությունը խթանելը անհնար է: Մայիսանցիներին կառավարության նմանատիպ ծրագրերը չեն ոգևորում առաջին հերթին այն պատճառով, որ հիմնականում իրենք չեն կարողանում օգտվել այդ ծրագրերից: Մայիսյան համայնքի բնակիչները կանգնած են առօրյա խնդիրների լուծման առաջ, որը նրանց դժվարությամբ է տրվում.
«Կարտոֆիլի սերմնացուն շատ թանկ է և գրեթե գոյություն չունի: Պարարտանյութը կրկին թանկ է: Տնամերձ հողամասերում հազիվ ցանենք՝ գումար չկա: Իսկ ով էլ որ վարկ է վերցրել տուժվել է, հիմա հազիվ վարկերը փակելու մասին են մտածում»,-ասում է Մայիսյան համայնքի բնակիչ Գրիգոր Վարոսյանը:
Համայնքում հետևում են գյուղատնտեսության ոլորտի վերաբերյալ կառավարության ներկայացուցիչների հայտարարություններին, սակայն համայնքի բնակիչների խոսքերով տպավորություն է ստեղծվում, որ ամպագորգոռ հայտարարություններից բացի, ոլորտի առողջացման առումով որևէ քայլ չի արվում.
«Էնպիսի տպավորություն է, որ խոսում են խոսելու համար, ոչ մի արդյունավետ որոշում չեն կայացնում: Մեզ առաջին հերթին պետք է ապահովագրել գյուղմթերքը, բացի այդ ոռոգելի հողերի խնդիր կա, հողատարածքների մշակման ամբողջ ենթահամակրգերը շարքից դուրս են եկել: Ուզու՞մ են գործ անել, թող էդտեղից սկսեն»- նշել է հողագործ Վարազդատ Փահլեվանյանը:
Դերենիկ Մալխասյան
Գյումրի