Forbes-ը կազմել է կորոնավիրուսի առումով ամենաանվտանգ երկրների ցանկը. Հայաստանը 81-րդ տեղում է՝ ունենալով տարածաշրջանում վատագույն ցուցանիշը
Ամերիկյան հեղինակավոր Forbes պարբերականը ներկայացրել է կորոնավիրուսի տարածման առումով աշխարհի ամենաանվտանգ երկրների 100-յակը: Ուսումնասիրությունների արդյունքում Հայաստանն այս ցուցակում գտնվում է 81-րդ հորիզոնականում, որն ամենավատ ցուցանիշն է տարածաշրջանի երկրների շրջանում:
Զեկույցը կազմելիս հաշվի են առնվել երկրներում կարանտինի արդյունավետությունը, վարակման դեպքերի մոնիթորինգն ու հայտնաբերումը, առողջապահական համակարգի պատրաստվածությունը և կառավարության գործունեության արդյունավետությունը:
Այսպիսով, ըստ զեկույցի, կորոնավիրուսի կանխարգելման և կորոնավիրուսից զերծ մնալու համար ամենաապահով երկիրը Շվեյցարիան է: Բացի Շվեյցարիայից, լավագույն տասնյակում են նաև Գերմանիան, Իսրայելը, Սինգապուրը, Ճապոնիան, Ավստրիան, Չինաստանը, Ավստրալիան, Նոր Զելանդիան և Հարավային Կորեան:
Վատագույն տասնյակում են Բրազիլիան, Մարոկոն, Ալժիրը, Հոնդուրասը, Պարագվայը, Պերուն, Ինդոնեզիան, Կամբոջան, Լաոսը և Բահամյան կղզիները:
Հայաստանը, ինչպես նշվեց, զբաղեցնում է 81-րդ հորիզոնականը: Համեմատության համար նշենք, որ Թուրքիան 37-րդ տեղում է, Վրաստանը զբաղեցնում է 39-րդ հորիզոնականը, Ռուսաստանը 61-րդն է, Իրանը՝ 73-րդը, իսկ Ադրբեջանը՝ 75-րդը:

Աղբյուրը՝ tert.am