Լրահոս

08.06.2020 11:45


Գեղարքունիքի մարզում ՎԱԶ 2115-ը գլխիվայր շրջվել է. կան տուժածներ

Գեղարքունիքի մարզում ՎԱԶ 2115-ը գլխիվայր շրջվել է. կան տուժածներ

Երեկ՝ հունիսի 7-ին, խոշոր ավտովթար է տեղի ունեցել Գեղարքունիքի մարզում։ Ժամը 17։30-ի սահմաններում Թթուջուր գյուղի բնակիչ՝ 30-ամյա Վահագն Ստեփանյանը իր վարած ՎԱԶ 2115 մակնիշի ավտոմեքենայով Դրախտիկ-Ճամբարակ ավտոճանապարհի 10-րդ կմ հատվածում դեռևս անհայտ հանգամանքներում դուրս է եկել ճանապարհի երթևեկելի գոտուց և գլխիվայր շրջվելով՝ հայտնվել ճանապարհի ձախակողմյան հատվածում։

Ինչպես հայտնում է shamshyan.com-ը, վթարի հետևանքով վարորդ Վ. Ստեփանյանն ու ուղևոր՝ համագյուղացի, 27-ամյա Ս․ Ստեփանյանը մարմնական վնասվածքներով տեղափոխվել են «Ճամբարակ» բժշկական կենտրոն։

Փաստի առթիվ նյութեր են նախապատրաստվում։

Վարորդ Վ. Ստեփանյանն աշխատում է Թթուջուրի գյուղապետարանում՝ որպես հողաշինարար, իսկ Ս. Ստեփանյանը՝ Արտակարգ իրավիճակնրի նախարարության փրկարար ծառայության Ճամբարակի հրշեջ-փրկարարական ջոկատում՝ որպես հրշեջ։

Այս խորագրի վերջին նյութերը