Լրահոս

29.03.2011 08:43


Այլևս չի գործելու ՄԻՊ գրասենյակի «Արագ արձագանքման» ծառայությունը

Մարդու իրավունքների պաշտպանի գրասենյակը տեղեկացնում է, որ անարդյունավետության եւ արագ արձագանքման իրական գործառույթ իրականացնելու հնարավորություն չունենալու պատճառով, այլեւս չի գործելու «Արագ արձագանքման»  ծառայությունը:

Մարդու իրավունքների պաշտպան Կարեն Անդրեասյանի հրամանով այժմ ձեւավորվել է  աշխատանքային  խումբ`  արագ արձագանքման նոր ծառայության  կառուցվածքը, գործառույթներն ու լիազորությունները հստակեցնելու նպատակով, քանի որ արագ արձագանքման ծառայությունը  չլինելով օրենքի պահանջ` չունի օրենսդրական կարգավորում:

Այդուհանդերձ, այս գաղափարը գնահատելով խիստ կարեւոր ու անհրաժեշտ նաեւ գործունեությունը չընդհատելու նպատակով, մինչ այժմ գործող  091 008  817 հեռախոսահամարը դեռեւս կշարունակի ընդունել զանգեր` աշխատանքային ժամերին հրատապ բողոքներին ընթացք տալու նպատակով:

Տեղեկատվության և հասարակայնության հետ կապերի բաժին

Այս խորագրի վերջին նյութերը