Լրահոս

29.03.2011 00:06


ՀՀ ԱԳՆ. «Համանախագահների զեկույցում հերքվում է ադրբեջանական քարոզչության ապատեղեկատվությունը»

ՀՀ ԱԳՆ. «Համանախագահների զեկույցում հերքվում է ադրբեջանական քարոզչության ապատեղեկատվությունը»

ԱԳՆ մամլո խոսնակ Տիգրան Բալայանի մեկնաբանությունը ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահների Լեռնային Ղարաբաղի հարակից շրջաններ իրականացված դաշտային գնահատման առաքելության զեկույցի վերաբերյալ

ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահների Լեռնային Ղարաբաղի հարակից շրջաններ իրականացված դաշտային գնահատման առաքելության զեկույցը ներկայացնում է համանախագահների տեսակետը տեղում իրավիճակի վերաբերյալ, որն ինչպես եւ նախորդ զեկույցի դեպքում, եւս մեկ անգամ հերքում է ադրբեջանական քարոզչության կողմից տարածվող ապատեղեկատվությունը:

Հայաստանը կիսում է համանախագահների տեսակետն առ այն, որ միայն խաղաղ, բանակցային կարգավորումը կարող է ապահովել ապագայի ավելի հստակ հեռանկարներ տարածաշրջանի համար:

Ակնկալում ենք նաեւ, որ Մինսկի խմբի համանախագահները հնարավորին կարճ ժամկետներում կայցելեն Լեռնային Ղարաբաղի Մարտակերտի շրջանի հյուսիսային հատված, Մարտունու շրջանի արեւելյան մաս, ինչպես նաեւ Շահումյանի շրջան եւ համապատասխան զեկույց կկազմեն այնտեղ տիրող իրավիճակի մասին:

Այս խորագրի վերջին նյութերը