«religions.am» կայքի փոխանցմամբ՝ Նիժնի Նովգորոդի շրջանում Ռուսաստանի Դաշնության վարչապետ Վլադիմիր Պուտինիերկրպագուների աղանդ է գործում։ Դրա հետևորդները Պուտինին համարում են Սուրբ և իրենց աղոթքներում նրան խնդրում են երկիրը փրկել վերահաս կործանումից։ «Большой тираж» էլեյտրոնային թերթը գրում է, որ այս աղանդի հետևորդները պնդում են, թե նախկին կյանքերից մեկում Պուտինը Պողոս առաքյալն է եղել։
Աղանդի հովիվը ոմն մայր Ֆոտինիան է, ով Անվտանգության դաշնային ծառայության տվյալներով՝ հայտնի է որպես Սվետլանա Ռոբերտի Ֆրոլովա։ Նա ժամանակին երկաթգծի բաժնի վարիչ է եղել, իսկ 90–ականներին խարդախության համար բանտ է նստել։ Ազատության մեջ հայտնվելուց հետո որոշել է զբաղվել հոգևոր ամոքմամբ և տիեզերաէներգետիկայով։
Հոգևոր այդ կազմակերպության անունը «Հարություն տվող Ռուսաստան» է, սակայն հարևան գյուղերի բնակիչները դրա անդամներին անվանում են պուտինաերկրպագուներ։
Մայր Ֆոտոնիան պնդում է, թե Պուտինի հետ դեռ վաղուց հոգևոր կապ ունի՝ նախկին կյանքում նա իշխան Վլադիմիրն է եղել, իսկ ինքը՝ իշխանուհի Օլգան։ Այլ վերամարմնավորման ժամանակ էլ Պուտինը, իբրև թե, Սողոմոն թագավորն է եղել, իսկ ֆոտոնիայն՝ Սաբայի թագուհին։ Աղանդի հետևորդները համոզված են, որ իրենց ղեկավարին աջակցում է ինչպես անձամբ Պուտինը, այնպես էլ պատրիարքը։ Այդ եկեղեցում մի թերթ է հրատարակվում, որտեղ տպագրվում են Պուտինի և պատրիարքի հետ Ֆոտոնիայի նամակագրությունները։
Աղանդավորները Պուտինին սրբերի շարքն են դասել
«religions.am» կայքի փոխանցմամբ՝ Նիժնի Նովգորոդի շրջանում Ռուսաստանի Դաշնության վարչապետ Վլադիմիր Պուտինի երկրպագուների աղանդ է գործում։ Դրա հետևորդները Պուտինին համարում են Սուրբ և իրենց աղոթքներում նրան խնդրում են երկիրը փրկել վերահաս կործանումից։ «Большой тираж» էլեյտրոնային թերթը գրում է, որ այս աղանդի հետևորդները պնդում են, թե նախկին կյանքերից մեկում Պուտինը Պողոս առաքյալն է եղել։

7or.am